«Արագիլների աղտոտումը մահացու է. կորցնում ենք մեր բնությունը». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ երկիր է կործանվում, երբ հինգ հազարը չկան ու էլ ավելին չեն լինելու, կենդանիների ու վայրի բնության հարցը երկրորդ պլան է գնում:
Բայց սա մեր երկիրն է: Այս երկիրը մենք փորձելու ենք պահել ամեն գնով, որքան էլ որ ոմանք հաստատակամորեն այն վստահեն այն թշնամուն նվիրողներին: Եվ մեր այս երկրում ապրելու համար մեզ նաև նրա բնությունն է պետք:
Այս տարի ևս՝ արդեն որերորդ տարին արագիլներն աղտոտված են: Արդեն երրորդ ամառն է, երբ Հայաստանի թրքական ռեժիմը ոչինչ չի անում կանխելու սա, երրորդ ամառն է, երբ ձկնաբուծարաններն անարգել ու անպատիժ ոչնչացնում են երկրի բնությունը:
Երեք տարի առաջ ես բարձրաձայնեցի հարցի մասին: Այս տարի արդեն Նյու Յորքից պրոֆեսոր Գայանե Հովակիմյանի աջակցությամբ թռչնորսիչ ցանցանետ սարք ունենք, որ Հայաստանում նախկինում չկար: Իսկ դա նշանակում է, որ լվալու համար առավել հեշտ է լինելու արագիլին բռնելը: Բայց, միևնույն է, աղտոտումը մահացու է, ու մենք կորցնում ենք մեր բնությունը:
Այս տարի ևս արագիլներին աղտոտել են: Այս տարի ևս, արդեն հողերին զուգահեռ, Հայաստանից մի այլ բնույթի կտոր է պակասելու»:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
158020.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
80119.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
89018.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
97016.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
107314.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
109213.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
126710.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
137907.10.2026, 01:06