«Ալիևը ժամանակ է շահում «միջանցքի» օրակարգը պահելու համար». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պուտին-Ալիև հանդիպումից որոշակի եզրահանգումներ անելը բարդ է, իսկ «սուրճի բաժակ» նայելը՝ անլուրջ: Հատկանշական է մի բան, որ Մոսկվա մեկնելուց առաջ Բաքուն ոչ միայն լարեց իրավիճակը Նախիջևանի ուղղությամբ, անկասկած Թուրքիայի հովանիով, այլ նաև հայտարարեց, թե ապաշրջափակումը պետք է լինի «բոլոր ճանապարհները միանգամից» սկզբունքով:
Ալիևն այդպիսով ժամանակ է շահում «միջանցքի» օրակարգը պահելու համար: Դրա մասին գրեցի նախօրեին 1in-ում: Եթե տեղի է ունենում գործնական ապաշրջափակում, ապա դրանով էապես նվազում է «միջանցքի» օրակարգն առաջ տանելու հնարավորությունը: Բանն այն է, որ Ալիևը, ներքին նկատառումներից ելնելով, «միջանցքի» հարցը հռետորաբանության մակարդակում չի կապել կարգավիճակի կամ Լաչինի հարցին, թեև խորքային առումով, իհարկե, դիտարկում է այդ հարցերի համատեքստում: Նա «միջանցքի» հարցը հռետորաբանության մակարդակում կապել է ապաշրջափակման հետ: Ըստ այդմ, եթե տեղի հաղորդուղիների բացումը մտնի գործնական փուլ առանց «միջանցքի» պայմանը բավարարելու, ապա Ալիևը զգալիորեն կորցնում է այդ հարցը հետագայում բարձրաձայնելու հողը:
Ըստ այդմ՝ նրան պետք է ձգել ժամանակ և դրա համար էլ խոսում է, որ ամեն ինչ պետք է բացվի միանգամից: Իսկ էստեղ հարցն այն է, որ հարավային ուղղությամբ պետք է կառուցվեն նոր ճանապարհներ, երկաթուղի՝ «միջանցքից» անկախ: Դրա համար կպահանջվի գոնե մոտ երկու տարի:
«Միջանցքի» հարցում Ալիևը չի ստանում համանախագահ երկրների աջակցությունը, բայց հույս ունի էդ ճանապարհներ կառուցելու առումով ձգել ժամանակ, որի ընթացքում գուցե ակնկալում է լուծել այդ օրակարգին աջակցության հարցը որևէ կերպ»:

Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է. «Ժողովուրդ»
1409:06
Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»
1509:00
Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. «Ժողովուրդ»
3008:54
«Նիկոլ Փաշինյանը համակարգերը կազմաքանդող ապաքաղաքական կերպար է». Արմեն Հովասափյան
10102:06
«Ինչպե՞ս կարող ես տոնել, երբ հազարավոր ընտանիքների տունը մնացել է սահմաններից այն կողմ». Հակոբ Հակոբյան
11501:06
«Կարո՞ղ է «իրական Հայաստանի» գաղափարախոսները վաղն Անկախության հռչակման մասին որոշումն էլ չեղարկեն». Արթուր Խաչատրյան
10600:42
«Անկախություն շատ դժվար է ձեռք բերել, բայց շատ ավելի հեշտ է կորցնել». Դավիթ Մանուկյան
10500:12
«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
112Երեկ, 20:12