«Պետք է օր առաջ դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ». Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի կողմից շուրջ երեք ամիս շարունակվող սահմանային լարվածությունը, հակառակորդի զինված ուժերի առաջխաղացումը Սյունիքի և Գեղարքունիքի մի շարք հատվածներում և այդ գործողությունների վերաբերյալ ՀԱՊԿ, ՌԴ և միջազգային հանրության կողմից ոչ միանշանակ ու կրավորական դիրքորոշումը հերթական անգամ ստեղծեց նպաստավոր պայմաններ Ադրբեջանի համար ոչ միայն հանդես գալու հակահայկական և զավթողական հայտարարություններով, այլև սրել իրավիճակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի Երասխ բնակավայրի հարակից սահմանային հատվածներում՝ լարվածության պահպանմամբ հայկական կողմից զիջումներ ստանալու և Արցախի հիմնախնդրի կարգավորումն օրակարգից դուրս մղելու նպատակով:
Ստեղծված իրավիճակում «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության դիրքորոշումը հետևյալն է.
- ՀՀ անվտանգության նկատմամբ սպառնալիքները որևէ հիմնավորմամբ չեն կարող լինել ներքաղաքական շահարկումների և պառակտիչ գործողությունների առիթ, փոխարենն անհրաժեշտ է ձևավորել կենսունակ համահայկական օրակարգ՝ Ադրբեջանի կողմից վարվող հիբրիդային պատերազմի ազդեցությունը չեզոքացնելու և ՀՀ անվտանգությունն ու հասարակության դիմադրողականությունը բարձրացնելու համար.
- ՀՀ զինված ուժերի մարտունակության բարձրացման և պետական սահմանի անխախտելիության ապահովման համար հրամայական է իրականացնել պահեստազորի հավաքներ՝ ՀՀ ԶՈւ անձնակազմի հետ համատեղ լայնամասշտաբ զորավարժությւնների պարբերաբար անցկացմամբ.
- ՀՀ իշխանությունները պետք է օր առաջ դիմեն ՄԱԿ անվտանգության խորհուրդ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և սահմանային խնդիրների կարգավորման նպատակով»:

«Ապրելու երկիր»-ը Մարտունիում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
3721:42
«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
7118:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
6617:48
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
18117:36
«Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Հակոբ Բադալյան
6617:30
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
11617:24
«Ընդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինել, կլինեն բանտում»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6617:18
«Ֆիդանի ու Ալիևի ճտերն անտեր չեն մնա․ մեր երկիրն անտեր կմնա»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6017:12