Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք
![]() 984 Հինգշաբթի, 29 հուլիսի, 2021 թ., 10:18 ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հուլիսի 28-ին կատարվել է 35 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10269 քաղաքացու հետազոտություն, որից 961-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 944 դեպք: Կատարվել է 28 221 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնե ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկե բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում»: Աղբյուրը` ԱՀ առողջապահության նախարարություն |

«Բարեփոխում, որի արդյունքում հիվանդը մնում է առանց բժշկի». Անուշ Պողոսյան
294Երեկ, 23:42
«1.800.000 դրամով լեղապարկ են վիրահատո՞ւմ»․ Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)
352Երեկ, 09:42
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
281Երեկ, 08:18
«Մասնագետների և ոլորտի կարիքները գնահատում են, հետո նոր սկսում պրոյեկտը»․ Գևորգ Գրիգորյան
37510.03.2026, 10:06
Նախարարի մոր ընկերությունը շարունակում է պետպատվերներ ստանալ. «Ժողովուրդ»
38710.03.2026, 09:06
Իրանում լրջորեն վնասվել են մոտ 30 հիվանդանոց և 40 բժշկական կենտրոն
81610.03.2026, 00:37
«Առողջության առաջնային պահպանման օղակում աշխատողների «գլխի տակ փափուկ բարձ են դնում»»․ Գևորգ Գրիգորյան
45809.03.2026, 12:12
Հրապարակվել է 2026-ի լավագույն հիվանդանոցների ցանկը
133909.03.2026, 00:33
