«Գիտեն՝ ինչ նոր պատուհաս են բերելու երկրի գլխին, դրա համար ԱԺ-ն «անառիկ ամրոց» են դարձնում». քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Երասխի վրա կրակում են, իշխանությունն ամրապնդում է ԱԺ շենքի անվտանգությունը։ «Քայլող ռոմանտիկների» համար հայրենիքն ու նրա սահմանն այլևս նույնացած են իրենց իշխանության, պաշտոնի հետ, սրանց համար երկիրն այլևս սկսվում ու վերջանում է կառավարության, ԱԺ շենքերով, այն մոգական աթոռով, որը բացահայտեց «հեղափոխականների» քաղաքական, բարոյական սնանկությունը։
Գիտեն՝ ինչ նոր պատուհաս են բերելու երկրի գլխին ու դրա համար ԱԺ-ն «անառիկ ամրոց» են դարձնում՝ «պաշտպանվելով» սեփական քաղաքացիներից։
Գիտեն, որ 53%-ը ոչ թե իրենց վստահության, այլ իրենց սիրելի «ընդդիմադիր» Քոչարյանի անվստահության ցուցիչն է ու իրենց ուղղված արդեն քաղաքացիական հնարավոր «ողջույնները» քրեականացնում են։
Ագորրայի «օխլոսապետը» վերածվում է շարքային «բռնապետիկի». երևի մոտենում են Պուտինի ասած «ցավոտ» ու «զգայուն» լուծումների ժամանակը։
Ափսոս, «հեղափոխության առաջնորի» ինտելեկտը չի ներում՝ հասկանալու համար, որ թուլացած Հայաստանն անգամ «բռնապետիկ» պահելու ռեսուրս չունի։
... Սկսվում է չստացված մի հեղափոխության վերջի սկիզբը»։

ՌԴ-ն «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ստեղծված իրավիճակը համարել է «սեփականության վերաբաշխման» փորձ հօգուտ այլ երկրի
4222:48
ԱՄՆ-ն պատրաստ չէ երկարատև հակամարտությունների. #Foreign Affairs
9422:37
Թրամփն այսօր կստորագրի «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագիծը. The Hill
8322:18
ԵՄ հինգ երկիր առաջարկում է հարյուր միլիարդավոր եվրոյի բյուջետային կրճատումներ
13221:55
«Երևանի սուպերմարկետներում գնորդներին խաբում են»․ Ոսկան Սարգսյան
7921:42
«Սա ոչ թե բարեփոխված ոստիկանության վարք է, այլ խոշտանգող հանցախմբի»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
5521:06
«Վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը»․ Արա Զոհրաբյան
6920:48
«Իրանի դաշնակից «Անսարալլահի» հաջողություններն ունեն շատ կարևոր առանձնահատկություն»․ Վարդան Ոսկանյան
7619:12