«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»

Գործակալության կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Արդարադատության նախարարությունը ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևին ճանաչել է՝ որպես «օտարերկրյա գործակալ»։ Հատկանշական է, որ սեպտեմբերի 16-ին Ֆրանսիան Զվյագինցևի «Մինոտավր» ֆիլմը առաջադրեց «Օսկար»-ի։
Գրանցամատյանում ընդգրկվել են նաև լրագրող Միխայիլ Շևելևը, ղազախստանցի ակտիվիստ Երժան Տուրգումբայը, բլոգեր Պավել Իվանովը և «Անարխիստ-35» նախագիծը։
Գործակալության տվյալներով՝ նրանք բոլորը տարածել են «կեղծ տեղեկություններ» Ռուսաստանի իշխանությունների որոշումների և քաղաքականության մասին։
Վերջին անգամ՝ սեպտեմբերի 11-ին, օտարերկրյա գործակալներ են հայտարարվել «Պերմ-36» նախագիծը, «Տեսլականի ալիքը», ինչպես նաև քաղաքագետ և իսլամագետ Ռինատ Մուխամետովը, «Ի՞նչ։ Որտե՞ղ։ Ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստաշոուի նախկին մասնակից Եկատերինա Մերեմինսկայան և ակտիվիստ Ելենա Մատվեևան։ Պատմաբան Եվգենի Պոնասենկովը հանվել է գրանցամատյանից, քանի որ նա այլևս չուներ օտարերկրյա գործակալի հատկանիշներ։
«Օտարերկրյա գործակալ» հասկացությունը ի հայտ եկավ 2012 թվականի զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։ Այժմ այս կարգավիճակը շնորհվում է ոչ միայն քաղաքական գործունեության և արտասահմանից ֆինանսավորման, այլև «օտարերկրյա ազդեցության» տակ ընկնելու համար։

«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
121Երեկ, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
134Երեկ, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
155Երեկ, 15:42
«Քահանայական ձեռնադրությունը՝ եկեղեցու յոթ սուրբ խորհուրդներից մեկը». Սամվել դպիր Գրիգորյան
32423.11.2026, 00:24
Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն
31723.11.2026, 00:12
Հին Կապանում հայտնաբերվել է իշխանական գավազանի բրոնզե գլխիկ (լուսանկար)
32022.11.2026, 23:30
Աֆրիկյան եղբայրներ․ հայ բարերարներ, որոնք իրենց հետքն են թողել Երևանի պատմության մեջ (լուսանկար)
29822.11.2026, 23:12
«Արցախ» կամերային նվագախումբը հայտարարություն է տարածել
22922.11.2026, 19:54