Ռուսաստանի 60-ամյա քաղաքացին լողալով հասել է Լիտվա և ապաստան խնդրել

Ռուսաստանի քաղաքացին Կալինինգրադի մարզից լողալով անցել է Նեման գետը դեպի Լիտվա, ապա քաղաքական ապաստան խնդրել։ Ըստ «Լիետուվոս Ռիտաս»-ի՝ նա ձերբակալվել է Լիտվայի պետական սահմանապահ ծառայության կողմից։
Մոտ 60 տարեկան տղամարդը ձերբակալվել է Պագեգյայի քաղաքապետարանի մոտ։
«Կալանավորված անձն ապաստան է խնդրել՝ պնդելով, որ Ռուսաստանում հետապնդվում է սոցիալական ցանցերում իր գործողությունների համար», - հրատարակությանը հայտնել է Լիտվայի ներքին գործերի նախարար Մարտինաս Կատելինասը։
Նա նշել է, որ Լիտվայի իշխանությունները յուրաքանչյուր նման խնդրանքը գնահատում են անհատապես։ Նախարարի խոսքով՝ երկրի հետախուզական ծառայությունների հետ խորհրդակցություններից հետո կայացվել է հստակ որոշում. Ռուսաստանի քաղաքացին կվերադարձվի Ռուսաստան։
Օգոստոսին Լիտվայի խորհրդարանի անդամ և պաշտպանության նախկին նախարար Արվիդաս Անուշաուսկասը առաջարկել է կրճատել Ռուսաստանի քաղաքացիների համար հանրապետության տարածքով տարանցման ժամանակը մինչև վեց ժամ։

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
5207:36
Փենթագոնի գլխավոր ստրատեգը կասկածվում է Իրանի և Ուկրաինայի պատերազմների մասին գաղտնի տեղեկությունների արտահոսքի մեջ
19900:37
«Միայն Իրանի յոթ պայմանների համաձայնեցումից հետո». Ղալիբաֆի պատասխանն ԱՄՆ-ի նամակին
19400:25
«Կոչ եմ անում ՔՊ-ական բոլոր համայնքների ղեկավարներին դիմել դատարան». Դավիթ Խուդաթյան
135Երեկ, 23:54
Գյումրին ջրազրկված է
124Երեկ, 22:24
«Անտռուսիկի արկածներն Ազգային ժողովում». համացանցը ծաղրում է Վահագն Ալեքսանյանին (լուսանկար)
96Երեկ, 21:12
«Ընդդիմությունը կարծում է՝ պայքարում է, բայց իրականում պտտվում է». Արփինե Հովհաննիսյան
78Երեկ, 21:00
Համացանցը ծաղրում է Վահագն Ալեքսանյանին (լուսանկար)
103Երեկ, 20:30