Գիտնականները 100 տարվա ընթացքում առաջին անգամ հայտնաբերել են կատվի նոր տեսակ

Բոլիվիայի լեռնային անտառներում հայտնաբերվել է նախկինում անհայտ կատվի տեսակ։ Սա առաջին նմանատիպ հայտնագործությունն է 1923 թվականից ի վեր, հաղորդում է Reuters-ը։
Կատուն, որը տեղացիների շրջանում հայտնի է՝ որպես տիլկայո, պատկանում է Հարավային Ամերիկայի մեծ մասում հանդիպող վագրակատուների խմբին։ Այն հայտնաբերվել է Յունգաս անտառում։
Գիտնականները գենետիկ տվյալներ են օգտագործել՝ հաստատելու համար, որ կատուն նոր տեսակ է։ Այն անվանվել է Leopardus tilcayo։ Կենդանու երկարությունը 46 սմ է և քաշը՝ մոտավորապես 1.4 կգ։ «Նրա մորթին բաց շագանակագույն է, ամբողջ մարմնով անկանոն վարդակներով», - ասել է National Geographic-ի հետազոտող Պաոլա Նոգալես-Ասկարունցը։ 

Գիտնականները վերլուծել են 38 կենդանիների ԴՆԹ-ն և պարզել, որ վագրակատուները ներկայացնում են հինգ գենետիկորեն տարբեր տեսակներ։ Վերլուծությունը ցույց է տվել, որ Տիլկայո տոհմը առանձնացել է խմբի մյուս անդամներից մոտ 1.4 միլիոն տարի առաջ։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
158520.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
80219.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
89118.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
97116.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
107414.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
109313.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
126810.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
138007.10.2026, 01:06