Սրբուհի Գալյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումները և մի շարք այլ հարցեր

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր խթան կհաղորդի Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը՝ Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող ոլորտներում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, մասնավորապես՝
սահմանադրական բարեփոխումները,
Իրավահավասարության մասին օրենքը,
ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը,
ընտանեկան բռնության դեմ պայքարը,
արդարադատության ոլորտի թվայնացումը,
քրեակատարողական համակարգի զարգացումը,
մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ երկխոսությունը և խորացնելու համագործակցությունը նշված ուղղություններով։

«31 պատգամավոր ունենալը բավարար է, ավելին ունենալը՝ հարկատուների հաշվին պորտաբուծարան պահել է»․ Վահե Գրիգորյան
722:00
Սրբուհի Գալյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումները և մի շարք այլ հարցեր
3421:30
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն (տեսանյութ)
4920:30
Ռուս պաշտոնյաները, վախենալով զորակոչից, տեղափոխում են իրենց ակտիվներն արտասահման. #Bloomberg
14220:12
«Ֆրանկֆուրտում հանդիպում ունեցա գործարարների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6120:06
«Վիսբադենում մրցանակի հանձնման արարողությունից հետո պատասխանեցի տեղի ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6420:00
«Պետություն-խոշոր բիզնես կոալիցիայից կտուժի ժողովրդավարությունը»․ Լիաննա Խաչատրյան
5119:36
«Կաթողիկոսը հոգևորականին զրկել է կարգավիճակից․ սա չի կարող համարվել հանցագործություն»․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)
6018:42