«Երևանի սուպերմարկետներում գնորդներին խաբում են»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զգույշ եղեք․ Երևանի սուպերմարկետներում գնորդներին խաբում են։ Սեպտեմբերի 7-ին Ֆեյսբուքի իմ էջում գրել եմ, որ Երևանի Ավան թաղամասի «Էվրիկա» սուպերմարկետում ինձ փորձում էին խաբել, երբ զեղչված գնով ռուսական գարեջուր էի ուզում գնել։ Այսօր Ավանի «Երևան սիթի» սուպերմարկետում նույն մակնիշի ռուսական գարեջուրը զեղչված գնով տեսա; Վերցրի, սակայն գանձապանուհին գարեջրի գինը ոչ զեղչված գնով հաշվեց։ Երբ նրան ասացի, որ այն զեղչված է, նա թողեց գանձարկղի մոտ իր տեղը, գնաց գարեջրի ցուցասրահի մոտ, որոշ ժամանակ անց վերադառնալով՝ ասաց,որ զեղչումն այլ գարեջրի էր վերաբերում, զեղչված գարեջուրն իրացվել, սպառվել է։ Հարցրի՝ այդ դեպքում ինչո՞ւ չեք հանում այդ գարեջրի գնի զեղչի մասին ցուցանակը։ Տառապանքս փորձ ունի, մինչև գարեջուր վերցնելը շատ ուշադիր էի զննել զեղչման վերաբերյալ գրառումը, այն հենց այդ գարեջրին էր վերաբերում, որը վերցրել էի։ Սակայն ի վերջո հրաժարվեցի այն վերցնել, ոչ զեղչված գնով վճարել, որովհետև չեմ սիրում, երբ ինձ փորձում են խաբել։ Տարբեր սուպերմարկետներում իբր զեղչված գնով նույն մակնիշի ռուսական գարեջրի հետ կապված «թյուրիմացություն»-համընկնումները պատահական չեն։ Հոգսերի, մտքերի մեջ խրված՝ շատ քիչ գնորդներ գանձարկղի մոտ ուշադիր լինելով՝ կջոկեն, որ իրենց այդ կերպ խաբում են»։

Բանանով ճամփորդը. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ (տեսանյութ)
5000:06
ԱՄՆ-ի երրորդ ավիակիրն է ժամանել Մերձավոր Արևելք
124Երեկ, 23:55
«Պետություն-մասնավոր համագործակցությո՞ւն, թե՞ խնամի-ծանոթ-բարեկամ». Անուշ Պողոսյան
55Երեկ, 23:48
Իրանը Հորմուզի նեղուցի վրա խոցել է ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք
91Երեկ, 23:43
Սաուդյան Արաբիայում հայտնաբերվել են անսովոր երկրաչափությամբ առեղծվածային քարե շրջաններ (լուսանկար)
108Երեկ, 23:30
Ղրիմի կամուրջը զգալի վնասներ է կրել Ուկրաինայի ԶՈՒ հարվածի հետևանքով․ կամարը թեքվել է
109Երեկ, 23:19
Աննա Հակոբյանն ու Սրբուհի Գալյանը ներկա են եղել ընտանեկան բռնության թեմայով բանավեճին
72Երեկ, 22:42
Վաղարշապատի ասֆալտը շերտ-շերտ պոկվում է (տեսանյութ)
78Երեկ, 22:12