ԵՄ հինգ երկիր առաջարկում է հարյուր միլիարդավոր եվրոյի բյուջետային կրճատումներ

Ավստրիայի, Գերմանիայի, Դանիայի, Նիդերլանդների և Ֆինլանդիայի առաջնորդները կոչ են արել Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) կողմից առաջարկվող երկարաժամկետ բյուջեն կրճատել մի քանի հարյուր միլիարդ եվրոյով։ Նրանք այս մասին գրել են Politico-ի համատեղ սյունակում։
Սյունակը ստորագրել են Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը, Նիդեռլանդների վարչապետ Ռոբ Յետենը, Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոքերը և Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն։
«Մենք կոչ ենք անում Եվրոպական հանձնաժողովի առաջարկը հավասարակշռված կրճատել մի քանի հարյուր միլիարդ եվրոյով», - նշել են հեղինակները։
ԵՄ առաջնորդները ԵՄ կողմից առաջարկվող անվանական բյուջեի մոտավորապես 60%-ով ավելացումն անվանել են անիրատեսական և դեմ են եղել նոր առաջնահերթությունների ֆինանսավորմանը՝ պարզ ծախսերի ավելացման միջոցով։ Միևնույն ժամանակ, առաջնորդները չեն առաջարկում կրճատել բյուջեն՝ համեմատած ներկայիս յոթամյա ֆինանսական ծրագրի հետ. նրանց կարծիքով, այն պետք է աճի, բայց ավելի շատ միջոցներ պետք է հատկացվեն անվտանգությանը և պաշտպանությանը, մրցունակությանը, նորարարությանը և անօրինական միգրացիայի դեմ պայքարին։

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
5207:36
Փենթագոնի գլխավոր ստրատեգը կասկածվում է Իրանի և Ուկրաինայի պատերազմների մասին գաղտնի տեղեկությունների արտահոսքի մեջ
19900:37
«Միայն Իրանի յոթ պայմանների համաձայնեցումից հետո». Ղալիբաֆի պատասխանն ԱՄՆ-ի նամակին
19400:25
«Կոչ եմ անում ՔՊ-ական բոլոր համայնքների ղեկավարներին դիմել դատարան». Դավիթ Խուդաթյան
135Երեկ, 23:54
Գյումրին ջրազրկված է
124Երեկ, 22:24
«Անտռուսիկի արկածներն Ազգային ժողովում». համացանցը ծաղրում է Վահագն Ալեքսանյանին (լուսանկար)
96Երեկ, 21:12
«Ընդդիմությունը կարծում է՝ պայքարում է, բայց իրականում պտտվում է». Արփինե Հովհաննիսյան
78Երեկ, 21:00
Համացանցը ծաղրում է Վահագն Ալեքսանյանին (լուսանկար)
103Երեկ, 20:30