Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով ընդունված անձինք ևս կօգտվեն ընդունելության համար սահմանված արտոնությունից։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը։
Ընթացիկ իրավիճակը
«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով սահմանված է, որ ֆունկցիոնալության միջին, ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները) վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու և այլ հավասար պայմանների դեպքում oգտվում են պետական և հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նախապատվության (առաջնահերթության) իրավունքից:
Մինչդեռ, ներկայում գործող «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու կարգով» վերոնշյալ արտոնությունը սահմանված է միայն միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունված ուսանողների համար։ Հետևաբար, փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջացել՝ ընդգրկելով նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով ընդունված անձանց նույնպես:
Նախագծով առաջարկվում է նաև մեկ այլ փոփոխություն․ 2021-2022 ուսումնական տարվանից նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերով ընդունելությունը կազմակերպվելու է ըստ մասնագիտությունների՝ որակավորումների, մասնագիտացումների, երաժշտական գործիքների տեսակների և մարզաձևերի: Որոշման նախագծով նախատեսվում է կատարել փոփոխություն և փոխատեղումը կազմակերպել առավել նպատակային՝ պահպանելով ընդունելության սկզբունքները:
Ակնկալվող արդյունքը
Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով ընդունված անձանց իրավունքները՝ նրանց հնարավորություն ընձեռելով օգտվել «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով սահմանված արտոնությունից։ Բացի դրանից՝ փոխատեղումը կիրականացվի առավել նպատակային, այն է՝ ըստ նույն կուրսի և մասնագիտությունների՝ որակավորումների, մասնագիտացումների, երաժշտական գործիքների տեսակների և մարզաձևերի:
Նախագծով նաև ուժը կորցրած է ճանաչվելու «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանելու մասին» Կառավարության համապատասխան որոշումը, որում սահմանված արտոնությունները ներառվել են սույն որոշման նախագծում։
Նախարարությունից տեղեկացնում են, որ քաղաքացիները և շահառու խմբերը մինչև օգոստոսի 7-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

«Որքա՞ն կարժենա ուսուցիչների վարձատրության համակարգի արմատական փոփոխությունը». Տիգրան Ջրբաշյան
8108:54
«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
171Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
172Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
208Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
29712.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
29312.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
29212.09.2026, 00:06
«Բոգոմոլեցն ու Գորկին դարդից կծխեին, երբ լսեին, որ էսօր դպրոցների ճակատին գրված է՝ «Լավ սովորի՛ր, որ լավ ապրես»»․ Արմեն Հովասափյան
33011.09.2026, 17:12