Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք
360
Ուրբաթ, 06 օգոստոսի, 2021 թ., 11:24

ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Օգոստոսի 5-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 13 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 547 քաղաքացու հետազոտություն, որից 975-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում»: