Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 դեպք
428
Շաբաթ, 07 օգոստոսի, 2021 թ., 11:40

ԱՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում
«Օգոստոսի 6-ին կատարվել է 38 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք է գրանցվել։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 585 քաղաքացու հետազոտություն, որից 981-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում»,- նշված է հաղորդագրության մեջ: