Շաբաթ, 22 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Կորոնավիրուսով վարակման 140 և մահվան 3 նոր դեպք

Կորոնավիրուսով վարակման 140 և մահվան 3 նոր դեպք
374
Երկուշաբթի, 09 օգոստոսի, 2021 թ., 11:06

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Օգոստոսի 9-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 232 297 դեպք, որոնցից 221 407-ը՝ առողջացած, 4653-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5110 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 396 508 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 4458 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք: Ունենք 191 առողջացած, 3 մահվան դեպք»: