Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Կորոնավիրուսով վարակման 331 և մահվան 10 նոր դեպք

Կորոնավիրուսով վարակման 331 և մահվան 10 նոր դեպք
470
Կիրակի, 15 օգոստոսի, 2021 թ., 11:12

Օգոստոսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234 558 դեպք, որոնցից 222 613-ն՝ առողջացած, 4695-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6115 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 434 732 թեստավորում:
Այսպիսով՝ երեկ կատարվել է 6062 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 331 նոր դեպք: Ունենք 216 առողջացած, 10 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1135 է: