«Հայաստանում թափառող, անտեր շների համար ապագա կա». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում թափառող, անտեր շների համար ապագա կա:
Դիլիջան քաղաքի բնակիչները բողոքել են, որ քաղաքում աղբահանությունը վատ է կատարվում, լցված, ժամանակին չդատարկվող աղբարկղերի շուրջը խմբվում են թափառող, անտեր շները, որոնք վտանգ են ներկայացնում բնակիչների համար։ Թափառող շների մեծ մասը սոված են, դրանք, բացի մարդկանց վրա հարձակվելուց, հաճախ հարձակվում են նաև տնային կենդանիների վրա: Շները շարժվում են խմբերով, այդ խմբերից պաշտպանելը դժվար է: Սահմանամերձ Տավուշի մարզի բնակիչների մեծ մասը սոցիալապես անապահով են, նրանք չեն կարող թափառող շներին կերակրել, դրանց կուշտ պահել, որ չագրեսիվանան, մարդկանց և կենդանիների վրա չհարձակվեն։
Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, ՀԿ ղեկավար Հասմիկ Ազիբեկյանը հայտնեց, որ դեպք կա, որ բնակիչը երեխային վնասող շանը բահով վնասազերծել է, և այդ դեպքը սարքել են մեծ պատմություն, բնակչին 30 հազար դրամով տուգանել: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից թափառող, անտեր շների վերաբերյալ հայտնել են, որ այդ խնդիրը կարող է լուծվել միայն մրցութային կարգով ստեղծվող ՀՈԱԿ-ների միջոցով, նախատեսված ստանդարտները ապահովելու համար մեծ գումարներ են պահանջվում։ Հայաստանում թափառող, անտեր շները շարունակում են մարդկանց սպառնալ, սակայն այդ շներին ոչինչ չի սպառնում, դրանք ունեն ապագա»։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
158020.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
80119.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
89018.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
97016.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
107314.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
109213.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
126710.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
137907.10.2026, 01:06