Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Կորոնավիրուսով վարակման 357 և մահվան 11 նոր դեպք

Կորոնավիրուսով վարակման 357 և մահվան 11 նոր դեպք
413
Երեքշաբթի, 17 օգոստոսի, 2021 թ., 11:06

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Օգոստոսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 235 171 դեպք, որոնցից 223 070-ն՝ առողջացած, 4713-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6250 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 446 731 թեստավորում:
Այսպիսով՝ երեկ կատարվել է 6584 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 357 նոր դեպք: Ունենք 269 առողջացած, 11 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1138 է»: