Հայաստանը ձեռք է բերել «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 000 դեղաչափ

Հայաստանը ձեռք է բերել չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 000 դեղաչափ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում գրառմամբ հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Կարևորելով կորոնավիրուսից պաշտպանված լինելու մեր քաղաքացիների իրավունքը՝ բանակցությունների շնորհիվ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել COVID-19-ի դեմ պատվաստանյութի նոր խմբաքանակ։ «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 000 դեղաչափը նախատեսված է 100 000 հոգու համար»,–գրել է Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ պատվաստանյութը հասանելի է 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար՝ առանց սահմանափակումների։
Հիշեցնենք, որ Ավանեսյանը հուլիսի 29-ին՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նշել էր, որ շուտով Հայաստանում կլինեն «Սինոֆարմ» և ամերիկագերմանական «Պֆայզեր» պատվաստանյութերը:

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
56816.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
80613.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
95111.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
100309.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
98509.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
117206.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
122005.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
283904.11.2026, 23:31