«Ո՞րն է ձեր նպատակը. կանխել վարակի տարածո՞ւմը, թե հնարավորինս շատ գումար քերել՝ ստիպելով թեստավորվել». Ի. Աբգարյան

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի գրառումը. «ՀՀ առողջապահության նախարարություն, ե՞րբ Հայաստան կժամանի ձեր իսկ հայտարարած Ֆայզերը (հունիսի սկզբից նաև Ջոնսոնի մասին խոսակցություն կար):
Հստակ ժամկետ ասեք: Եվ ինչո՞ւ է այսքան ուշանում:
Երկրորդ. Ինչո՞ւ չի սահմանափակվել դեպի ՀՀ մուտքը չպատվաստվածների, առավել ևս ռիսկային երկրների քաղաքացիների համար:
Երրորդ. հենց հիմա երկու դեղաչափ երկու ամիս առաջ ստացած ֆրենդս Կովիդով հիվանդ է: Հայաստանում չի, բայց ի՞նչ կապ ունի, եթե փաստացի պատվաստված մարդը կարող է հիվանդ կամ վարակակիր լինել: Եվ ուրեմն, ո՞ր տրամաբանությամբ պատվաստվածները չպիտի պարտադիր թեստավորվեն ամիսը երկու անգամ, ինչպես չպատվաստված դասախոսներին և ուսանողներին եք հարկադրում:
Չորրորդ. ես կարող եմ այսօր թեստ հանձնել, վաղը վարակվել: Ինչո՞ւ ամիսը երկու թեստ:
Ո՞րն է ձեր նպատակը. կանխել վարակի տարածո՞ւմը, թե հնարավորինս շատ գումար քերել՝ ստիպելով թեստավորվել:
Ինչո՞ւ է ձեզ թվում, որ մարդիկ չեն ուսումնասիրում, տեղեկանում, թե այլ՝ զարգացած երկրներում համավարակը ոնց են կառավարում, ԻՆՉ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐ ԵՆ կիրառում, ինչ սահմանափակումներ, որ պաշտպանվեն վարակից:
Հայաստանի որդեգրած ոճն է՝ պետությունը չծախսվի, բիզնեսից ու տուրիզմից եկող փողը չկտրվի, ինչ բերել ենք, ստիպենք պատվաստվեն, որ ցուցանիշ ապահովենք:
Դա վաշխառու սպեկուլյանտի ոճ է, ոչ թե սեփական պետության քաղաքացիների առողջության համար հոգ տանելու:
Զրոյական մակարդակի ախտահանում, գրեթե բացակայող վերահսկողություն, որ հանրային վայրերում դիմակ կրեն, մասսայական միջոցառումների վրա աչք փակում, պատվաստանյութեր, որոնք սահմանափակում են ՀՀ քաղաքացու տեղաշարժը դեպի Եվրոպա, բացառությամբ Աստրազենեկայի, որը կամ արգելված է իրապես հոգատար առողջապահական համակարգ ունեցող երկրներում կամ էլ 55֊ից բարձր տարիքային շեմի համար է միայն կիրառվում: Ինչո՞ւ: Պատասխան տվեք:
Եվ վերջում, տպավորություն է, որ մեր քաղաքացիների սոցիալական վիճակի մասին պատկերացում չունեք (մոռացաք իշխանական աթոռին հայտնվելուց հետո), որոշել եք քերել տեղից մի կերպ գոյատևող մանկավարժներին և ուսանողներին, որոնք աշխատում են, որ մի կերպ վարձը վճարեն:
Նորից եմ հարցնում. ո՞ւր է ձեր հայտարարած պատվաստանյութը:
Ձեր պարտավորությունները մեր գրպանի հաշվին մի արեք:
Ձեր թերացումները (վերահսկողության) ու բյուջե լցնելու համար թողած ազատությունը (օտարերկրացիների մուտք, բազմամարդ միջոցառումներ, հանրային սննդի վայրերում սեղանների անթույլատրելի հեռավորություն և այլն) մեր վրա թեստ ծախելով մի լղոզեք»:

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
159Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
22920.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
31820.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
86019.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
43418.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
39918.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
85415.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
109213.08.2026, 13:12