Քաղաքացիներն անհարմար դրության մեջ են հայտնվել. պոլիկլինիկաներում «Սպուտնիկ-V» պատվաստանյութ չկա. «Ժողովուրդ»

Հայաստանի առողջապահության նախարարությունը մի շարք քաղաքացիների անհարմար դրության մեջ է գցել. երևանյան որոշ պոլիկլինիկաներում «Սպուտնիկ-V» պատվաստանյութ չկա, որպեսզի քաղաքացիները ստանան իրենց երկրորդ դեղաչափը: Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթն այս խնդրի շուրջ քաղաքացիներից հեռախոսազանգ է ստանում:
«Նրանց խոսքերով՝ իրենք մոտեցել են իրենց տարածքային պոլիկլինիկա՝ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալու համար, սակայն բուժհաստատությունից փոխանցում են, որ չունեն. «Ասում են՝ գնացեք, կստանանք, կկանչենք»: Անգամ նախապես քաղաքացիներին չեն զգուշացրել չմոտենալ պոլիկլինիկա: Սա անթուլատրելի է, քանի որ առաջին պատվաստումը ստանալուց որոշ ժամանակ հետո պետք է մարդը պատվաստվի: «Ժողովուրդ» օրաթերթը խնդրի առնչությամբ դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից հայտնեցին, որ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի բաշխումն իրականացվել է, սակայն որոշ պոլիկլինիկաներում այն արդեն վերջացել է, իսկ որոշներում կա:
«Նոր քանակների ձեռք բերման համար բանակցություններն ընթացքի մեջ են։ Պայմանավորվածության համաձայն՝ սպասում ենք «Սպուտնիկ-V» -ի նոր խմբաքանակի»: Թեև Առողջապահության նախարարությունից վստահեցրին, որ առաջիկայում նոր խմբաքանակը Հայստանում կլինի, ու մարդիկ իրենց հասանելիք երկրորդ դեղաչափը կստանան, բայց քաղաքացիները մտահոգված են, որ պատվաստման ժամկետների խախտումները կարող են վնասակար լինել»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
159Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
22920.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
31820.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
86019.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
43418.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
39918.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
85415.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
109213.08.2026, 13:12