Շաբաթ, 22 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Կորոնավիրուսի 3 նոր դեպք՝ Արցախում

Կորոնավիրուսի 3 նոր դեպք՝ Արցախում
431
Ուրբաթ, 20 օգոստոսի, 2021 թ., 12:54

Օգոստոսի 19-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունից։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: