Պետք է ձեռնարկել վարակի զսպման անհրաժեշտ միջոցներ`ուսումնական տարվան ընդառաջ․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ․
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել COVID-19-ով հիվանդների բուժմամբ զբաղվող՝ վերապրոֆիլավորված բժշկական կազմակերպությունների տնօրենների և ոլորտի պատասխանատուների հետ:
Կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշների աճով պայմանավորված՝ մասնագետները քննարկել են COVID-19-ի նոր շտամների առանձնահատկությունները, վիրուսի տարածումը հնարավորինս կանխելու, բժշկական կենտրոններում նախատեսվող աշխատանքները, բուժման նոր մեթոդները մշակելու և կիրառելու մարտավարությունը:
Ներկայացնելով առկա վիճակագրությունը՝ ոլորտի պատասխանատուներն ընդգծել են, որ հիվանդանոցային օղակում իրավիճակը դեռևս վերահսկելի է, նաև անդրադարձել արտաքին և ներքին մարտահրավերներին՝ կապված համաշխարհային ցուցանիշների բարձրացման հետ, խոսել դեղորայքի և անհրաժեշտ այլ բժշկական պարագաների մատակարարման խնդիրների, վերապրոֆիլավորված կենտրոնների ծավալների ու կազմակերպչական աշխատանքների մասին:
Մասնագետները նշել են, որ տարածաշրջանում COVID-19-ի ահագնացող աճի միտում կա՝ ուղեկցված նոր շտամների ծանր ընթացքի և հիվանդության երիտասարդացման բարդություններով, ուստի պետք է պատրաստ լինել և այս ուղղությամբ տարվող աշխատանքներն առավել արդյունավետ դարձնել՝ սպասվող առաջիկա ալիքին հնարավորինս դիմակայելու նպատակով:
«Արդեն իսկ խստացվում են հակահամաճարակային կանոնների կիրարկման պահանջները, դրա նկատմամբ վերահսկողությունը: Մենք պետք է աշխատենք առողջապահական համակարգում՝ առաջնային օղակում, շտապ բժշկական օգնության ծառայությունում, պետական և մասնավոր բուժհիմնարկներում այդ պահանջին խիստ հետևողական լինելու ուղղությամբ:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իր հերթին հստակ հանձնարարականներ ունի փակ տարածքներում դիմակ կրելու պահանջի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու առնչությամբ, ինչը, թերևս, կօգնի զսպելու վարակի տարածումը»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
Ամփոփելով հանդիպումը՝ մասնագետներն անդրադարձել են պատվաստումային գործընթացին, ընդգծել դրա կարևորությունը: Թեև պատվաստումների տեմպը մեծացել է, բայց բժիշկների գնահատմամբ՝ դեռևս այն գոհացուցիչ չէ: Ուստի, հավատարիմ մնալով որդեգրած սկզբունքներին, պետք է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումներն ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ էլ ավելի համակարգված ու արդյունավետ աշխատանք ծավալելու՝ կանխելով համավարակի ռիսկերի մեծացումը»:

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
159Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
22920.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
31820.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
86019.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
43418.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
39918.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
85415.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
109213.08.2026, 13:12