Պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված սառցարաններ են տրամադրվել Հայաստանին․ ԱՆ
![]() 398 Ուրբաթ, 27 օգոստոսի, 2021 թ., 18:54 Եվրոպական միության (ԵՄ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից Հայաստանին է տրամադրվել COVID-19 պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված 30 սառցարան, որոնք ապահովում են կայուն ջերմաստիճան, ինչի արդյունքում՝ պատվաստանյութը չի փչանում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Յան Պլեշինգերը և ԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային» կենտրոնում ընդունել են սարքավորումներն ու քննարկել առաջիկա գնումների ու տեխնիկական աջակցության հարցերը։
ԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն կարևորել է առաջնային պահպանման օղակի հաստատությունների և մարզային կենտրոնների վերազինումը համապատասխան սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են COVID-19 պատվաստման հաջող իրականացման համար: «Համագործակցելով մեր ազգային գործընկերների հետ՝ մենք նաև աշխատում ենք բժշկական անձնակազմի կարողությունների զարգացման, առաջնային պահպանման օղակի, COVID-19-ի պատվաստաման վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ,»- նշել է ԱՀԿ ներկայացուցիչը»,- ասված է հայտարարության մեջ: |

«Բարեփոխում, որի արդյունքում հիվանդը մնում է առանց բժշկի». Անուշ Պողոսյան
263Երեկ, 23:42
«1.800.000 դրամով լեղապարկ են վիրահատո՞ւմ»․ Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)
328Երեկ, 09:42
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
261Երեկ, 08:18
«Մասնագետների և ոլորտի կարիքները գնահատում են, հետո նոր սկսում պրոյեկտը»․ Գևորգ Գրիգորյան
35210.03.2026, 10:06
Նախարարի մոր ընկերությունը շարունակում է պետպատվերներ ստանալ. «Ժողովուրդ»
37710.03.2026, 09:06
Իրանում լրջորեն վնասվել են մոտ 30 հիվանդանոց և 40 բժշկական կենտրոն
78210.03.2026, 00:37
«Առողջության առաջնային պահպանման օղակում աշխատողների «գլխի տակ փափուկ բարձ են դնում»»․ Գևորգ Գրիգորյան
44809.03.2026, 12:12
Հրապարակվել է 2026-ի լավագույն հիվանդանոցների ցանկը
129009.03.2026, 00:33
