Արգիշտի Քյարամյանը ՔԿ նախագահի խորհրդական է նշանակել

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է․
«Այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը խորհրդակցություն է հրավիրել Զինվորական քննչական գլխավոր վարչությունում, որի ժամանակ, շնորհակալություն հայտնելով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության նախկին պետ Յուրի Բադալյանին՝ քննչական համակարգում երկարամյա աշխատանքի և հայրենիքին անձնվեր ծառայելու համար, ներկայացրել է վարչության նորանշանակ պետին՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Վարդանյանին, ով մինչ այս զբաղեցնում էր ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետի պաշտոնը:
Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է Զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության դերը՝ հատկապես ընդգծելով այն հանգամանքը, որ այս ստորաբաժանումում է քննվում 44-օրյա պատերազմի ընթացքում կատարված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների զգալի մասը:
Արգիշտի Քյարամյանն ընդգծել է, որ այս գործերը գտնվում են հասարակության և Քննչական կոմիտեի ղեկավարության ուշադրության կենտրոնում և պետք է քննվեն արագ, օբյեկտիվ և համակողմանի:
Զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը նույնպես շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ Յուրի Բադալյանին, համատեղ և անբասիր աշխատանքի համար, իսկ Ռաֆայել Վարդանյանին՝ մաղթել բարի ծառայություն:
Արգիշտի Քյարամյանի մեկ այլ հրամանով Յուրի Բադալյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդական»:

Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
31214.11.2026, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
32014.11.2026, 10:42
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
41613.11.2026, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
47612.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
36212.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
35812.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
30512.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
38911.11.2026, 20:48