Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Արցախում կորոնավիրուսով վարակված 5 հիվանդի վիճակ ծանր է

Արցախում կորոնավիրուսով վարակված 5 հիվանդի վիճակ ծանր է
392
Կիրակի, 29 օգոստոսի, 2021 թ., 14:06

Օգոստոսի 28-ին կատարվել է 37 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 501 քաղաքացու հետազոտություն, որից 1048-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։