Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Իրանցիները հայտնում են, որ հնարավորություն չունեն 2-րդ չափաբաժնի համար 10 օր մնալ ՀՀ-ում». Ռոբերտ Մարգարյան

«Իրանցիները հայտնում են, որ հնարավորություն չունեն 2-րդ չափաբաժնի համար 10 օր մնալ ՀՀ-ում». Ռոբերտ Մարգարյան
445
Երկուշաբթի, 30 օգոստոսի, 2021 թ., 20:06

Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անցած հունիսից սկսած Հայաստանում քովիդի դեմ «անվճար» պատվաստում ստացան հազարավոր իրանցիներ: Հայաստանի իշխանությունները դա ներկայացնում էին որպես մարդասիրական արարք, որի արդյունքում հարևան երկրի քաղաքացիների մոտ բարձրանում է Հայաստանի վարկը:

Եթե հիշեք, սկզբնական շրջանում չկար կեցության ժամկետի հետ կապված որևէ պայման, սակայն որոշ ժամանակ անց ընդունվեց որոշում՝ ըստ որի պատվաստում ստանալու համար զբոսաշրջիկը պիտի առնվազն 10 օր մնար Հայաստանում:

Նույն ժամանակ ազդարարել եմ, որ պատվաստման երկրորդ չափաբաժինը ստանալու ժամկետը հասնելով լուրջ խնդիրներ են առաջանալու հատկապես նրանց համար, ովքեր առաջին չափաբաժինը ստացել են դեռ այն ժամանակ, երբ չի եղել 10 օրվա կեցության պայմանն ու հիմա երկրորդ չափաբաժնի համար պարտավոր են 10 օր մնալ Հայաստանում, իսկ չունեն նման հնարավորություն:

Այսօր Թեհրանում հրատարակվող «Իրան» օրաթերթը «Որտե՞ղ ստանանք պատվաստման երկրորդ չափաբաժինը» խորագրով հոդվածում անդրադարձել է նման անձանց դժվարությանը:

Նրանց գլխավոր մասը հայտնում է, որ հնարավորություն չունի երկրորդ չափաբաժնի համար 10 օր մնալ Հայաստանում: Իսկ Իրանի Սննդի ու դեղորայքի կազմակերպության խոսնակը հայտարարում է, որ իրենք որևէ պատասխանատվություն չեն կրում և հիշյալ անձինք կամ երկրորդ չափաբաժինը պիտի ստանան հենց Հայաստանում կամ մոռանալով ստացած առաջին չափաբաժնի մասին պատվաստման ամբողջ պրոցեսը սկսեն Իրանում՝ սկզբից:

Հոդվածը լայն արձագանք է գտել Իրանի կայքերում ու լրատվական գործակալություններում»:

Աղբյուրը`   Ռոբերտ Մարգարյան