«Բազմաթիվ անձանց՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվելու վերաբերյալ անհերքելի փաստեր կան». ԱՀ ՄԻՊ

Արցախյան առաջին պատերազմից հետո անհայտ կորած հարյուրավոր ճակատագրերի, ցավոք, միացել են 2020 թ․ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով դեռևս չգտնված անձանց ճակատագրերը։
Եվ չնայած այս ուղղությամբ կատարվող աշխատանքներին՝ ադրբեջանական կողմը պատշաճ համագործակցություն չի ցուցաբերում ո՛չ հայկական կողմին, ո՛չ միջազգային կազմակերպություններին անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հարցում, սա այն դեպքում, երբ բազմաթիվ անձանց՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվելու վերաբերյալ անհերքելի փաստեր կան։
Յուրաքանչյուր անհայտ կորածի ճակատագրի հետևում մարդիկ են, ովքեր տառապում են իրենց սիրելիների ճակատագիրն ու գտնվելու վայրը չիմանալու ցավից և պայքարում այդ անորոշության ու դրանից բխող բազմաթիվ հետևանքների դեմ։
Սարսափելի ցավին զուգահեռ, որ տարիների հետ միայն աճում է չգտնվող պատասխաններից, անհետ կորածների հարազատները հաճախ բախվում են բազմաթիվ սոցիալական, հոգեբանական, իրավական և տնտեսական դժվարությունների: Նրանց նկատմամբ թե՛ պետության, թե՛ հասարակության ամենօրյա հոգատարությունը խիստ կարևոր և անհրաժեշտ է։
Անհետ կորածների միջազգային օրը մենք պարզապես պարտավոր ենք վերստին բարձաձայնելու և միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելու այս կարևորագույն հարցին։
Այսօր այցելել եմ ԱՀ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն և քննարկել կազմակերպության և մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր»։

«Ի՞նչ բան ա՝ միշտ մեղավորներ փնտրել. լրագրողներդ էլ եք մեղավոր». Վիլեն Գաբրիելյանը զայրացավ
521:42
«Չեմ կարծում, որ Լևոն Զուրաբյանը կամ Հրանտ Բագրատյանը քաղաքական առումով ինչ-որ մի բան կարող են անել». Վիլեն Գաբրիելյան
5021:24
Արսեն Ոսկանյանը նշանակվել է համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ
6321:12
«Չի բացառվում, որ առաջիկայում էլ նմանատիպ դեպքեր լինեն». Վիլեն Գաբրիելյան
5821:00
«Դե հիմա զինվոր ա, որը որ հայտնվել է ՀՀ-ում, կրիմինալ սովորական միջադեպ ա». Վիլեն Գաբրիելյան (տեսանյութ)
6420:54
11-ամյա երեխան ալկոհոլ էր օգտագործել. թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել
7320:30
Ռեզային Մոսկվայում է
7119:54
«Խամենեիի ավագ խորհրդական Վելայաթին չափազանց կոշտ է քննադատել Փաշինյանին-
8619:36