«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գորիսի շրջանի գյուղեր օրերս այցի ժամանակ բնակիչներից լսեցի մի արտահայտություն, որը հաճախ են հնչեցնում մարդիկ։
Գյուղացու ասած միտքն այն մասին էր, որ Հայաստանում մարդիկ համատարած վախի մեջ են, չեն համարձակվում կարծիք հայտնել, դժգոհել, որովհետև պարբերաբար կանչում են ոստիկանություն, վախեցնում, բանտարկում, ընտանիքներին ճնշում, երեխաներին դպրոցում հետապնդում են կամ լավագույն դեպքում իրենց աշխատանքից հեռացնում։
Ասում էր՝ տեսնում ենք, թե ընդդիմադիր գործիչների նկատմամբ ինչպիսի հալածանք է, ինչպես են սարքում մարդկանց գլխին, քննիչներն ու ոստիկանները ինչպես են վարվում անմեղ մարդկանց հետ, նման դեպքում ո՞ր մի հասարակ հայը կհամարձակվի դեմ գնալ իշխանության հանցանքներին։
Ասացի՝ գոնե ընտրությունով մարդը կարող է իր կարծիքը հայտնել, մանավանդ որ գաղտնի է։ Ավելի հետաքրքիր պատասխան տվեց գյուղացին՝ դու էդքան միամի՞տ ես, որ կարծում ես, ընտրությունը գաղտնի է։ Իշխանության չինովնիկները հստակ գիտեն, թե այս կամ այն գյուղում եղած ձայներից ով ում օգտին է քվեարկել, դրա համար մարդկանց ահաբեկում են, սպառնում։ Ահա թե ինչու մարդիկ կամ չեն գնում ընտրության ու տանը նստած՝ իշխանությանն են հայհոյում, կամ գնում են ընտրության ու վախվորած՝ քվեարկում իշխանության օգտին՝ հենց այդ իշխանության չինովնիկների հայացքների ներքո, ապա մոտենում են իշխանության վստահված անձանց ու զեկուցում, որ կատարված է։
Այսպիսի մտքեր ես հաճախ եմ լսում Հայաստանի տարբեր վայրերում և համոզված եմ, որ այս արատավոր, բռնապետական իրավիճակը ամբողջ երկրում է։ Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ, ինչն էլ բերում է պետության ու հայրենիքի նկատմամբ պատասխանատվության բացակայության»։

«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
6000:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
10700:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
7200:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
74Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
74Երեկ, 23:18
Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ՝ Ֆրանսիայում․ ձերբակալվել է 121 մարդ
129Երեկ, 22:54
«Ժասմին ծաղիկի այս վզնոցով ինձ դիմավորեցին Կամբոջայի մայրաքաղաք Պնոմ Պենում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
83Երեկ, 22:42
Ինչո՞ւ են որոշել պատժել դատավորին, ի՞նչ է պարզվել գաղտնալսման արդյունքում․ նոր մանրամասներ
116Երեկ, 22:30