«Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է»․ ՆԳՆ

ՆԳՆ Ոստիկանությունը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է
Հարգելի՛ վարորդներ,
նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։
Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե․
1․ թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,
2․ սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է:
Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, ձեռք բերել ձմեռային անվադողեր՝ թույլատրելի պահպանաշերտով, ցուցաբերել գիտակից ու օրինապահ վարքագիծ։
Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը գործում է մարտի 31-ը ներառյալ։

Ֆրանսիայում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը (տեսանյութ)
4518:24
Ձյան տեղումներից առաջ տեղացել է ուժեղ կարկուտ (տեսանյութ)
5818:00
«Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է»․ ՆԳՆ
5217:48
«Մարդ սարսափում է երեխային բակ թողնի, կամ մեքենայով մի տեղ գնա»․ Զարուհի Մուրադյան
6917:36
«Քաղաքացիություն ստանալու բարդացումը արդյոք ավելի չի դժվարացնում հանրապետություն-քաղաքացի-սփյուռք կապը». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
6417:18
Եվրոպայում մի քանի ինքնաթիռներում ռումբի տեղադրման մասին ահազանգեր են ստացվել
17116:36
«Ցանկացած քաղաքական գործընթացի ամենամեծ ռիսկը կեղծ մեկնարկն է». Արա Պողոսյան
7316:24
Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց
8115:42