Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին

Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին
134
Այսօր, 17:43

Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի ազգային հավաքականում իր կարիերան ավարտելու մասին։

«Պորտուգալացիներ, եկել է պահը, երբ ես պետք է հրաժեշտ տամ ազգային հավաքականի յոթ համարի մարզաշապիկին։ 23 տարի շարունակ այն կրելն ինձ համար և՛ պատիվ էր, և՛ պատասխանատվություն», — ասել է նա տեսաուղերձում։

Ֆուտբոլիստը Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել է 234 հանդիպում և դարձել 146 գոլի հեղինակ։ Սա ազգային հավաքականների պատմության ռեկորդ է։ Պորտուգալիայի հավաքականի հետ նա 2016 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ նվաճել Ազգերի լիգայի գավաթը։