«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ

Այլընտրանքային նախագծեր խումբը հայտարարություն է տարածել․ «Այնպես չէ, թե մենք միամտորեն սպասում էինք, որ դատարանն արդարադատություն կիրականացնի։ Սակայն հաշվի առնելով փաստաբանների սպառիչ խոսքը, հրապարակված տեսանյութերը և Ծառուկյանի բացառիկ արժանապատիվ պահվածքը՝ հարյուր-հազարավոր քաղաքացիներ ակնկալում էին, որ դատարանը չի տրվի հրահանգներին և կշարժվի իր կոչմանը համապատասխան՝ օրենքի և իրավունքի շրջանակներում, և որ բանականությունը և տրամաբանությունը կհաղթեն։ Փաստը, սակայն,այն է, որ Ծառուկյանի կալանքը երկարացվեց մի գործով, որտեղ Ծառուկյանը ոչ թե պարզապես անմեղ է, այլ հենց ինքն է տուժողը։ Դատարանում ունեցած ելույթում նա ընդգծեց, որ արդար լինելու գիտակցումը ուժ է տալիս թե՛ իրեն, թե՛ բոլոր նրանց, ովքեր պայքարում են հանուն արդարության։ Բոլորս պետք է հետևություն անենք, որ չկա «իմ ու քո» քաղբանտարկյալ։
Հայաստանի բանտերն այսօր լցվել են են քաղաքական, պետական, հանրային գործիչներով, և բոլորի ջանքերը պետք է մեկտեղվեն՝ այս իրավիճակը փոխելու համար։ Մենք ականատես ենք, թե ինչպես ազգային կապիտալի երկու արժանապատիվ ներկայացուցիչներ՝ Ծառուկյան և Կարապետյան, այսօր մի կողմ են դնում իրենց անձնական շահը՝ մտածելով ազգային, պետական շահի մասին։ Նույնն անում է Ռուբեն Վարդանյանը Բաքվում՝ անցնելով անմարդկային փորձությունների միջով։ Հասարակությունը պետք է գիտակցի այս իրականությունը և պահանջի նրանց ազատությունը՝ գոնե մեր երկրում դրա համար անելով առավելագույնը։
Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները չափազանց մեծ են, իսկ մարդկային և ազգային կապիտալը՝ սահմանափակ։ Մեզ անհրաժեշտ է ջանքերի և նպատակների միավորում»։

«Իշխանության աջակիցների հետ ես ունեմ քաղաքական, մարդկային, քաղաքակրթական անհամատեղելիություն». Նարեկ Գալստյան
11103:06
«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
145Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
243Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
163Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
158Երեկ, 17:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
123Երեկ, 17:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
324Երեկ, 17:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
118Երեկ, 17:06