«Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան»․ Իվետա Տոնոյան

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երեք ամսով։
Երեկ կայացած դատական նիստի ընթացքում Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը փաստարկված կերպով հերքեց առաջադրված մեղադրանքները՝ ներկայացնելով դրանց բացարձակ անհիմն լինելը։ Որևէ հիմնավոր պատճառ չկա Գագիկ Ծառուկյանին կալանքի տակ պահելու համար։
Սակայն այսօրվա Հայաստանում, երբ արդարադատությունն ընտրովի է, կայացվում են նման որոշումներ։
Այնուամենայնիվ, ինչպես երեկ դատական նիստի ընթացքում ասաց անձամբ Գագիկ Ծառուկյանը՝ «Սա էլ կանցնի, կյանքն ամեն ինչ իր տեղը կգցի»։
Մենք համոզված ենք, որ այս շինծու քրեական գործը չի կարող անվերջ շարունակվել, իսկ ճշմարտությունն ու արդարությունը վաղ թե ուշ իրենց տեղը կգտնեն։ Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի կամ հայեցողական, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան։
Հավատում ենք, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանը կլինի ազատության մեջ, իսկ արդարությունը կհաղթի»։

«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
1817:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
3017:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
3617:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
4916:54
«Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան»․ Իվետա Տոնոյան
5816:48
«Երբ Սամվել Կարապետյանը պաշտպանեց Հայ առաքելական եկեղեցին, նրան հանցագործ հռչակեցին»․ Ոսկան Սարգսյան
5616:42
«Հուսիները Սաուդյան Արաբիայից 51 մլրդ դոլար են պահանջել՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմաց»․ #WSJ
15016:19
«Նիկոլ Փաշինյանը «քցել» է իրեն ձայն տվողներին և փոխել իր խոսույթը»․ Արմեն Հովասափյան
6416:12