Պեկինը մեծ ազդեցություն կունենա Պակիստանում, իսկ Մոսկվան՝ Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային երկրներում. #WSJ

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը կարծիք է հայտնել, որ Աֆղանստանից ԱՄՆ-ի «ողբերգական հեռացումը» կհանգեցնի աշխարհի ռազմավարական վերակազմակերպման: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը: Նրա խոսքով, Չինաստանն ու Ռուսաստանը Միացյալ Նահանգների համար «գերագույն գլոբալ հակառակորդներ» են համարվում, ովքեր արդեն փորձում են «այս ամենից օգուտ քաղել» և աշխարհն «ավելի վատը դարձնել»: «Մոտակա հեռանկարում Չինաստանն՝ արձագանքելով ինչպես Աֆղանստանից եկող սպառնալիքներին, այնպես էլ դրա ընձեռած հնարավորություններին, կփորձի մեծացնել առանց այդ էլ իր զգալի ազդեցությունը Պակիստանում: Ռուսաստանն, իր հերթին, նույնը կանի Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային պետություններում: Եվ այս երկու երկրներն՝ Իրանի հետ մեկտեղ, կընդլայնեն իրենց նախաձեռնությունների շրջանակը Մերձավոր Արևելքում: Իսկ այն, որ Սպիտակ տունը պատրաստ է արձագանքել այս սպառնալիքներից որևէ մեկին՝ այնքան էլ հավանական չէ»,-ասել է Բոլթոնը: Նա նաև շեշտել է, որ Պեկինն ու Մոսկվան օգտագործում են աշխատանքի բնական բաժանում՝ սպառնալով ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին «երեք տարբեր թատերաբեմերում». Չինաստանը՝ Ճապոնիայից մինչև Հնդկաստան և Պակիստան, Ռուսաստանը՝ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում, իսկ ռուս-իրանա-չինական գործընկերությունը՝ Մերձավոր Արևելքում: Բոլթոնը կարծում է, որ ԱՄՆ-ն՝ իր քաղաքականությունը պլանավորելիս, պետք է հաշվի առնի բազմաթիվ սպառնալիքներ, որոնք միաժամանակ հայտնվում են այս և այլ «թատերաբեմերում»:

«Դուք այս քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
1412:18
«Արևմուտքն ամեն ինչ անում է՝ ժողովրդավարության ինստիտուտները ոչնչացնելու համար»․ Զախարովա
2512:13
«ՀՀ-ի կողմից մշտապես եղել են արձագանքներ, բայց մի սպասեք կրակոցի դեպքում պատասխան կրակոց»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
2512:00
«Ձեր բերած աղետներից հետո պետք է պոնչո անեինք, ասեինք՝ ապրե՞ս». Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
3311:54
«Դուք ադրբեջանական մամուլի ուրախությունն եք». Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
4811:42
«Զարմանում եմ Դաշնակցության վրա, որ նյարդայնացել են մլավոցից»․ Նաիրի Հոխիկյան
5111:12
Քոնգրեսում Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու պահանջով բանաձև են ընդունել
12611:07
«Փաշինյանի իշխանության օրոք Շուռնուխի կեսն Ադրբեջան է դարձել». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
5110:54