Մեծ Բրիտանիան կես միլիոն ֆունտ կհատկացնի Արցախում ականազերծման աշխատանքներին

Մեծ Բրիտանիան 500 հազար ֆունտ է փոխանցել՝ որպես օգնություն ԼՂ-ի վերջին զինված հակամարտության գոտում տարածքներն ականազերծելու համար։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ։
ՄԱԿ զարգացման ծրագրին փոխանցված միջոցները կօգնեն ականազերծման և ականների հայտնաբերման մասնագետների ուսուցման հարցում։
Եվրոպայի և Ամերիկայի գործերով Մեծ Բրիտանիայի պետական նախարար Վենդի Մորթոնի խոսքով՝ բրիտանական նվիրաբերությունը կուղղվի ՄԱԿ–ի փորձն օգտագործելուն և քաղաքացիական բնակչության համար ուսուցման և ականազերծման հարցում տեխնիկական աջակցության տրամադրման ճանապարհով վտանգի նվազեցմանը։
«Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ գտնվող տարածքներն աշխարհում ամենաականապատ հատվածներից են, ինչի հետևանքով շատ հաճախ քաղաքացիական անձինք են մահանում կամ կյանքի համար վտանգավոր վնասվածքներ ստանում: ՄԹ նվիրատվության շնորհիվ կօգտագործվի ՄԱԿ փորձառությունը՝ նվազեցնելու Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիական կյանքին սպառնացող վտանգը՝ համապատասխան ուսուցում և տեխնիկական ականազերծման աջակցություն տրամադրելով նրանց, ովքեր այդ տարածքներն ավելի անվտանգ են դարձնում: Սակայն առջևում անելիքները շատ են»,- նշել է Մորթնը:
Միացյալ Թագավորությունը կոչ է արել նաև մյուս երկրներին աջակցելու ՄԱԿ-ի նախաձեռնությանը՝ օգնելու հակամարտության հետևանքով տուժած հազարավոր մարդկանց:

Ռուսաստանը վրացական ընդդիմադիր «Դրոա!» կուսակցությունը հայտարարել է որպես «անցանկալի»
2822:13
«Համախմբման անհրաժեշտությունը պայմանավորված է արտաքին պարտադրանքի և ներքին քաղաքական ճնշումների փոխկապակցված վտանգներով». «Միասնության թևեր»
3722:00
«Ի՞նչ բան ա՝ միշտ մեղավորներ փնտրել. լրագրողներդ էլ եք մեղավոր». Վիլեն Գաբրիելյանը զայրացավ
4321:42
«Չեմ կարծում, որ Լևոն Զուրաբյանը կամ Հրանտ Բագրատյանը քաղաքական առումով ինչ-որ մի բան կարող են անել». Վիլեն Գաբրիելյան
6221:24
Արսեն Ոսկանյանը նշանակվել է համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ
6721:12
«Չի բացառվում, որ առաջիկայում էլ նմանատիպ դեպքեր լինեն». Վիլեն Գաբրիելյան
6221:00
«Դե հիմա զինվոր ա, որը որ հայտնվել է ՀՀ-ում, կրիմինալ սովորական միջադեպ ա». Վիլեն Գաբրիելյան (տեսանյութ)
6820:54
11-ամյա երեխան ալկոհոլ էր օգտագործել. թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել
7520:30