Հայաստան է ներկրվել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի նոր խմբաքանակ․ ԱՆ

Առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Լիտվայի Հանրապետության կողմից Հայաստանի առողջապահության նախարարությանը, որպես նվիրատվություն, տրամադրվել է 27500 դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ՀՀ արտաքին գործերի նախարարության եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանի, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի, հյուպատոս Էվալդաս Գալվանաուսկասի, Առաքելության ղեկավարի տեղակալ Վիսմանտե Դայլիդենայտեի և Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական բաժնի ղեկավար Յան Պլեշինգերի հետ այցելել են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիա:
Ողջունելով լիտվացի գործընկերներին՝ Լենա Նանուշյանն ընդգծել է, որ առաջին անգամը չէ, որ Հայաստանին աջակցություն է ցուցաբերվում՝ շեշտելով, որ Հայաստանի և Լիտվայի միջև հարաբերությունները դրանով ոչ միայն ամրապնդվել են, այլև հիմք հանդիսացել ապագայում էլ ավելի ընդգրկուն համագործակցության ձևավորման համար:
Նա անդրադարձել է աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի սակավության խնդրին և շնորհակալություն հայտնել Լիտվայի կառավարությանը Հայաստանին օժանդակելու և պատվաստանյութերի խմբաքանակ նվիրաբերելու համար:
«Սա ընդամենը սկիզբն է, մենք ավելի գլոբալ ծրագրեր ենք նախատեսում իրականացնել՝ անգամ համավարակի պայմաններում»,-ասել է փոխնախարարը:
ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն առողջապահության նախարարության հետ համագործակցությունը որակել է արդյունավետ, որի վառ օրինակն է COVID-19 համավարակի օրերին Հայաստանում լիտվացի բժիշկների իրականացրած առաքելությունը՝ ընդգծելով, որ գործակցությունը լինելու է շարունակական, և Հայաստանը, որպես աջակցություն, կստանա նաև այլ պատվաստանյութեր:
«Պատվաստումների իրականացումը շարունակում է մնալ այս պայքարի կարևորագույն գործիքը, և հույս ունենք, որ ի վերջո հայ հասարակության շրջանում կավելանա վստահությունը, որը կօգնի պատվաստումների միջոցով դանդաղեցնել համավարակի տարածումը», - նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը»։

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
151Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
22220.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
31120.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
84119.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
43118.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
39618.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
85115.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
108913.08.2026, 13:12