«Դեռ ոտքը չապաքինած պատերազմի մասնակցին հիվանդանոցի տնօրինությունը ընտրության առջև է կանգնեցնում»․ Հ․ Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի գրառումը․ «44-օրյա պատերազմին որպես կամավորական մեկնած և վիրավորում ստանալու հետևանքով գերի ընկած Սամվել Ասատրյանը Հայաստան վերադարձվելուց հետո այս տարվա փետրվարին աշխատանքի է ընդունվում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում որպես գանձապահ 120․000 դրամ աշխատավարձով (հարկերը ներառյալ), օրական 6 ժամ՝ մինչև ժ․ 15։00, քանի որ այդ ժամերին էր նշանակված վիրավոր ոտքի վերականգնողական թերապիան։ Ընթացքում նրան նշանակում են անգամ ավագ գանձապահ, սակայն քանի որ աշխատանքի ծավալը շատ չի ավելանում, նա կարողանում է անել գործը՝ տնօրինության հետ նախապես պայմանավորված ժամերում։
Սակայն, հունիսին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրինությունը փոխվում է, նոր տնօրեն է նշանակվում Վարդան Ավագյանը, ով մինչ այդ եղել է Աբովյանում գտնվող Թոքաբանության ազգային կենտրոնի (ավելի հայտնի որպես հակատուբերկուլոզային դիսպանսեր) տնօրեն։ Վարդան Ավագյանը սկսում է աստիճանաբար իր հետ նոր աշխատավայր տեղափոխել նախկին աշխատավայրի որոշ աշխատակիցների։
Պարզ չէ, թե հենց այս գործընթացի շրջանակներում, թե ոչ, սակայն Սամվել Ասատրյանը հունիսի վերջերին, թե հուլիսի սկզբերին ազատվում է աշխատանքից (շատ ափսոս, որ նոր եմ իմանում այս դեպքի մասին, ու այլ աղբյուրներից)։ Այս պատմության ամենաամոթալի դրվագն այն է, որ դեռ ոտքը լիովին չապաքինած պատերազմի մասնակցին հիվանդանոցի տնօրինությունը ընտրության առջև է կանգնեցնում․ կամ աշխատանքի ես գալիս ամբողջ օրվա գրաֆիկով, կամ էլ ընտրում ես վերականգնողական թերապիայի այցելությունները ու ոտքիդ ապաքինումը։
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Վարդան Ավագյանը, փոխտնօրեն Մհեր Մկրտչյանը մեկնաբանություն ունե՞ն անելու իրենց արարքի վերաբերյալ։
ՀՀ առողջապահության նախարարություն, շա՞տ ունեք նման դեպքեր համակարգում։
Հ․Գ․ Ի դեպ, Սամվել Ասատրյանը արդեն ավարտել է իր վերականգնողական թերապիան»։

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
151Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
22220.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
31120.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
84119.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
43118.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
39618.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
85115.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
108913.08.2026, 13:12