Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Կորոնավիրուսով վարակման 731 և մահվան 16 նոր դեպք

Կորոնավիրուսով վարակման 731 և մահվան 16 նոր դեպք
329
Շաբաթ, 11 սեպտեմբերի, 2021 թ., 11:12

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Սեպտեմբերի 11-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 248 397 դեպք, որոնցից 232 041-ն՝ առողջացած, 4995-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 188 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 607 444 թեստավորում:
Այսպիսով՝ երեկ կատարվել է 6511 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 731 նոր դեպք: Ունենք 635 առողջացած, 16 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1173 է»: