Կորոնավիրուսով վարակման 657 և մահվան 16 նոր դեպք

373
Երեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2021 թ., 11:06
Առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Սեպտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 249 803 դեպք, որոնցից 233 521-ն՝ առողջացած, 5034-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10068 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 621 916 թեստավորում:
Այսպիսով՝ երեկ կատարվել է 5067 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 657 նոր դեպք: Ունենք 416 առողջացած, 16 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1180 է»։
Աղբյուրը` Առողջապահության նախարարություն

«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
7212:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
222Երեկ, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
40510.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
73507.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
72907.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
68307.09.2026, 09:24
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման պատճառները (լուսանկար)
93903.09.2026, 20:36
«ԻՀԱԿ-ում հնարավոր լրջագույն չարաշահումների վերաբերյալ ծավալուն դիմում է ներկայացվել»․ Անուշ Պողոսյան
79203.09.2026, 17:18