«Զոհված զինծառայողի մայրը հավանեց սեպտեմբերի 21-ի միջոցառման ծրագիրը». վարչապետի օգնական

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ, Կառավարության շենքի դիմաց, զոհված զինծառայողի մայրը միայնակ բողոքում էր սեպտեմբերի 21-ի միջոցառման դեմ: Մոտեցա նրան, բայց նա շատ բարկացած էր և ինձ չէր լսում: Կարճ ժամանակ անց խնդրեցի, որ նրան ուղեկցեն շենք: Աշխատասենյակում տիկնոջը ներկայացրեցի անկախության օրվան նվիրված միջոցառումների բովանդակությունը՝ գրաֆիկական պատկերներով, զոհված զինծառայողների հիշատակին նվիրված ծրագիրը, սիմֆոնիկ նվագախմբով և երգչախմբով իրականացվելիք կատարումների ցանկը և այլն: Մայրիկը հավանեց ծրագիրը, շնորհակալություն հայտնեց՝ նման բովանդակությամբ պլանավորելու համար: Ասաց, որ շատ էր բարկացել, երբ լսել էր, որ ուրախ տոնախմբություն է նախատեսված: Ես նրան հրավիրեցի ներկա գտնվել միջոցառմանը, որտեղ զոհված զինծառայողների ծնողների համար հատուկ նստատեղեր են նախատեսված: Մենք ջերմ ողջագուրվեցինք, ես ասացի, որ խոնարհվում եմ իր և բոլոր մյուս հերոսների ծնողների առաջ: Մենք փոխանակվեցինք հեռախոսահամարներով, որ կապի մեջ լինենք»:

Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
3816:30
«Ոչինչ չի՛ ներվելու, չի՛ մոռացվելու»․ Գառնիկ Դանիելյան
3616:24
«Մարդկանց անվտանգությունը չի կարող երկրորդական լինել շինարարության արագության կամ որևէ այլ շահի համեմատ»․ Վիկտոր Մնացականյան
4816:12
Ուղիղ միացում՝ Տիչինայի փողոցից (տեսանյութ)
7016:00
«Ադրբեջանցին մտել է Ծովագյուղ, տներն է նկարում»․ Աննա Աբրահամյան (տեսանյութ)
11515:12
«Երևանի քաղաքապետարանի հետ քննարկում ենք, թե նկարի փոխարեն ինչ է լինելու»․ Արտակ Հովհաննիսյան (տեսանյութ)
6115:00
«Սամվել Սահակյանի մահվան հանգամանքները մինչ օրս հայտնի չեն, մեղավորները պատժված չեն»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8214:06
Ֆրանսիայում բողոքի զանգվածային ակցիաներ են (տեսանյութ)
16013:43