«Արմեն Խաչատրյանի արձագանքից երևում է վախ՝ ոչ միայն Ադրբեջանից, այլև սեփական շեֆից»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը օրեր առաջ Գանձասարում տեղի ունեցած ադրբեջանական բացահայտ ծաղրին, արհամարհանքին, կեղծիքին ու քարոզչությանը արձագանքում է՝ «Գանձասարում ի՞նչ դեպք կա, որ էդքան Գանձասարի մասին խոսում ենք, էլի»։
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ մակարդակի քաղաքական ու ազգային անկում պետք է ապրած լինի իշխանությունը, որպեսզի սեփական ժողովրդի պատմական, հոգևոր ու ազգային արժեքների նկատմամբ բացահայտ արհամարհանքը ներկայացվի որպես «...ի՞նչ դեպք կա...», այսինքն ոչ մի բան էլ չկա՞, իզուր խոսում է ժողովուրդը...
Գիտե՞ք, ոչ մի ազգի մոտ ստորաքարշությունն ու ստրկամտությունը երբեք չի գովաբանվել ու փորձ չի արվել վերածել այն հանրային բնավորության և կենսակերպի այնքան, որքան մենք դա տեսնում ենք այսօրվա իշխանավորների վարքագծում, երբ խոսքը վերաբերում է հայրենիքին, ազգային արժանապատվությանը և սեփական ժողովրդի ինքնությանը։
Այստեղ նույնիսկ ամենակարևորն այն չէ, թե ադրբեջանցին ինչ է ասում և ինչպես է ասում։ Դա առանձին խոսակցության թեմա է։ Այստեղ ամենակարևոր հարցն այն է, թե հայկական կողմից իշխանություն կոչվողներն ինչ են ասում և ինչպես են պահում իրենց։ Որովհետև ադրբեջանցու կողմից հնչող սուտը մեզ անծանոթ չէ, միշտ են ստել, դա իրենց խնդիրն է։ Բայց երբ սեփական իշխանության ներկայացուցիչը դրա դիմաց ոչ միայն չի պաշտպանում ազգային արժանապատվությունը, այլ փորձում է նսեմացնել տեղի ունեցածը, դա արդեն մեր՝ հայկական կողմի խնդիրն է։
Արմեն Խաչատրյանի պահվածքից ու արձագանքից ավելի շատ երևում է մեկ այլ բան՝ ՎԱԽ։ Վախ ոչ միայն Ադրբեջանի արձագանքից, այլև սեփական շեֆից։ Այնպիսի վախ, որ մարդը պատրաստ է ամեն ինչ փոքրացնել, լռեցնել ու արդարացնել, միայն թե վերևից դժգոհություն չլինի։
Իրականում սա արդեն պարզապես մեկ պատգամավորի անհաջող արտահայտությունը չէ, այլ իշխանության մտածողության ցուցիչ, երբ ազգային արժանապատվությունը դառնում է «ավելորդ խնդիր», իսկ պատմական հիշողությունը՝ «խանգարող հանգամանք» կեղծ «խաղաղությանը» չվնասելու համար»:

«Արմեն Խաչատրյանի արձագանքից երևում է վախ՝ ոչ միայն Ադրբեջանից, այլև սեփական շեֆից»․ Վահագն Սարոյան
113:24
«Իրանի պատասխանը ցանկացած արկածախնդրության և ճնշման կլինի կոշտ ու արագ»․ Ղալիբաֆ
8012:25
«Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով Եվրոպական դատարանի վճիռը»․ Արա Ղազարյան
6712:00
«Հրաժարվել եմ Ռուբինյանի հետ քննարկումներից»․ Գառնիկ Դավթյան
6211:30
«Գոյություն ունի՞ Տիգրանաշենը Ադրբեջանական ԽՍՀ-ին փոխանցելու մասին փաստաթուղթ․ հարցում էի ուղարկել Մհեր Գրիգորյանի գրասենյակ»․ Դավիթ Գալստյան
6611:24
«Ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը»․ Արմեն Հովասափյան
6411:12
Ամերիկյան ԶԼՄ-ները հայց են ներկայացրել Թրամփի դեմ
15011:06
«Նիկոլ Փ-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»»․ Անդրանիկ Թևանյան
7110:00