Ռազմիկ Թևոնյանն «ինադ» է ընկել ու ազատման դիմում գրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռազմիկ Թևոնյանի՝ Արարատի մարզպետի պաշտոնից հրաժարվելու բազում պատճառներ շրջանառվեցին, որ նա պատրաստվում է ոչ միայն մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին, այլև ողջ պրոցեսը համակարգել՝ ընտրություններին առաջադրելով բացառապես իր մարդկանց, որոնցից մի քանիսը «հարուստ» քաղաքական անցյալ ունի, ուստիև մերժվել է կուսակցության կողմից, ինքն էլ «ինադ» է ընկել, ազատման դիմում գրել։
Ի դեպ, նրա դիմումը դեռ չի ստորագրվել վարչապետի կողմից, մարզպետարանի պաշտոնական կայքում էլ մարզպետը դեռ Թևոնյանն է։ Թիմում հույս ունեն, որ նա հետ կվերցնի դիմումը՝ հատկապես որ այն կապում են Տիգրանաշենի հանձնման և այլ անվտանգային հարցերի հետ։
Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին, ինչպես հայտնի է, առաջիկայում մարզում տեղի ունենալիք խոշորացման գործընթացով 4 խոշոր համայնք է ձևավորվելու՝ Մասիսի, Արտաշատի, Վեդիի և Արարատի։ Կուսակցության հետ կոնֆլիկտը հատկապես առաջացել է Մասիսի թեկնածուի պատճառով․ Թևոնյանն այստեղ առաջարկել է Սայեն Հայրապետյանի՝ Մասիսի Սայադի թեկնածությունը, որն այժմ ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավարն է, 2000-ականներին ՀՀԿ-ի համակիրն է եղել, իսկ 2012 և 2017 թթ․ աշխատել է ԲՀԿ-ի համար, 17-ին նույնիսկ ԲՀԿ ռեյտինգային ցուցակում էր:
Նրա անունը շոշափվել է աղմկահարույց պատմություններում։ 2018-ից հետո նա արագ կողմնորոշվեց և մտերմացավ Թևոնյանի հետ։ Սակայն Թևոնյանին փոխարինողների անուններ էլ են շրջանառվում՝ ի դեմս փոխմարզպետ, նախկին պատգամավոր Սերգեյ Ատոմյանի և ՔՊ Արտաշատի կառույցի ղեկավար Կառլեն Մկրտչյանի: Վերջինիս նաև որպես Արտաշատի խոշորացված համայնքի թեկնածու են դիտարկել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն՝ «Ջերմուկ Գրուպին»
2912:30
Էրդողանը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Թուրքիայում կայանալիք COP31-ի առաջնորդների գագաթնաժողովին
5212:24
«Մենք նստած ենք մեկ՝ հայկական աթոռի վրա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7012:12
«Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին»․ ֆոն դեր Լայեն
6512:06
«Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը կատարել է 150 միլիարդ դրամից ավելի փոխհատուցում»․ Դավիթ Խարազյան (տեսանյութ)
5311:54
«Իրանի համար փոխվստահության երաշխիք է դիտվում իրենց հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ունենալը»․ Հակոբ Բադալյան
5711:48
Ուկրաինական պատվիրակությունը բանակցություններ է անցկացրել Ուիթքոֆի և Քուշների հետ
9111:36
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)
5211:30