«Ասենք՝ ես եմ, հոկտեմբերի 1-ին թեստի բացասական պատասխան ներկայացրի գործատուիս ու 2 օր անց վարակվեցի»․ Կ․ Թովմասյան

ՀԱԿ անդամ Կարեն Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկացած օրենք պետք ա տրամաբանություն ունենա, բայց ես չեմ հասկանում էն օրենքի տրամաբանությունը, համաձայն որի չպատվաստված աշխատողը պարտավոր ա 14 օրը մեկ կորոնավիրուսի թեսթ հանձնի։
Ասենք՝ ես եմ, հոկտեմբերի 1-ին բացասական թեսթիս պատասխանը ներկայացրի գործատուիս ու երկու օր անց՝ հոկտեմբերի 3-ին, վարակվեցի ու բոլորին վարակեցի. տրամաբանություն կա՞ էդ օրենքի պահանջի մեջ։
Կամ եթե իրոք կարծում էիք, որ կորոնավիրուսի դեմ պայքարի տեսակետից դա արդյունավետ միջոց ա, ինչո՞ւ, ասենք, փետրվարից նման պահանջով հանդես չեկաք, այլ սպասեցիք 8 ամիս, նոր նման պահանջ մտցրիք։ Եթե դա իրոք գործուն միջոց է վարակի շղթան կոտրելու տեսանկյունից, հասկանում եք, որ անիմաստ 8 ամիս թանկարժեք ժամանակ եք կորցրել, որի ընթացքում ձեր առաջարկած մեթոդով կարելի էր հազարավոր կյանքեր փրկել, հարգելի՛ տիկին Անահիտ Ավանեսյան․․․
Եվ վերջապես՝ ե՞րբ եք ստանալու ամիսներ առաջ խոստացված «Ֆայզերի» պատվաստանյութը»։

Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
40314.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
48813.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
62112.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
73110.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
92307.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
91607.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
87107.09.2026, 09:24
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման պատճառները (լուսանկար)
112603.09.2026, 20:36