Կալանավորի հետանցքից հայտնաբերվել է փաթեթ, որում եղել են մկրատի կոտրած ծայր, 2 ներարկիչ

2021 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել դատապարտյալ Հ. Ա.-ի մոտ կարճատև տեսակցության եկած հորը՝ Վ. Ա.-ին: Զննությամբ վերջինիս մոտ գտնվող ծխախոտի 15 գլանակներից մեկում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված: Քաղաքացի Վ. Ա.-ի բանավոր հայտարարությամբ՝ մյուս գլանակներում ևս առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներ:
Ինչպես տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից, նույն օրը՝ ժամը 11։55-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, նույնպես իրացնելով օպերատիվ տվյալները, անձնական զննության են ենթարկել կարճատև տեսակցությունից դուրս եկած կալանավորված անձ Ա․ Ս․-ին։ Զննության արդյունքում նրա հետանցքից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել մկրատի կոտրած ծայր և 2 ներարկիչ, իսկ տաբատի գրպանից՝ պահպանակ և մուգ դեղին ռեզինի կտոր։
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

«Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար ոչ թե պետք է 10 տարի աշխատեր նախագահ, այլ 20833 տարի»․ Գևորգ Պապոյան
2721:54
«Փաշինյանը ժողովրդին պատերազմով ահաբեկելիս «խաղաղությամբ» է փորձում սպանել»․ Նարինե Մկրտչյան
4621:06
«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
14020:24
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
7319:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12618:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
7918:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
7318:06