«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին

Մատենադարանում բացվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի ծննդյան 85-ամյակին և ստեղծագործական գործունեության 60-ամյակին նվիրված «Հավատի խաչվող գույները» ցուցահանդեսը։ Ցուցադրությունում ներկայացված են նկարչի ընտանեկան հավաքածուից ընտրված գեղանկարչական, գրաֆիկական և դեկորատիվ արվեստի աշխատանքներ։
Ցուցահանդեսն առանձնանում է իր ձևաչափով․ Էլիբեկյանի ստեղծագործությունները ներկայացվում են Մատենադարանի հնագույն ձեռագրերի պատկերազարդումների կողքին։ Համադրության նպատակն է բացահայտել միջնադարյան և ժամանակակից հայկական արվեստի միջև առկա թեմատիկ ու պատկերային կապերը։
Ցուցադրությունում ընդգրկված աշխատանքներն ստեղծվել են 1972–2017 թվականներին։ Դրանցում արտացոլված են նկարչի ստեղծագործական տարբեր շրջաններն ու գեղարվեստական մոտեցումները՝ հոգևոր, խորհրդանշական և միստիկական պատկերներից մինչև դեկորատիվ լուծումներ։
Մատենադարանի ներկայացմամբ՝ Էլիբեկյանի արվեստի վրա կարևոր ազդեցություն է ունեցել հայկական միջնադարյան մշակույթը։ Նրա ստեղծագործություններում հաճախ հանդիպող կամարները, խորանանման տարածքները, հրեշտակային կերպարներն ու լույսի խորհրդանիշը ցուցահանդեսում նոր համատեքստ են ստանում՝ երկխոսության մեջ մտնելով ձեռագրերի մանրանկարների հետ։
Ռոբերտ Էլիբեկյանը ծնվել է 1941 թվականին Թբիլիսիում՝ նկարիչ Վաղարշակ Էլիբեկյանի ընտանիքում։ 1960 թվականից ապրել և ստեղծագործել է Երևանում, իսկ 1965 թվականին ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Նկարչի աշխատանքները ներկայացված են Հայաստանի և արտերկրի թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում։
«Հավատի խաչվող գույները» ցուցահանդեսը դիտարկում է Էլիբեկյանի արվեստը ոչ միայն որպես առանձին ստեղծագործական ժառանգություն, այլև որպես հայկական գեղարվեստական ավանդույթի շարունակություն՝ միջնադարյան մանրանկարչությունից մինչև ժամանակակից կերպարվեստ։




Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
12301:36
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
11400:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
121Երեկ, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
167Երեկ, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
155Երեկ, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
70923.10.2026, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
29822.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
114922.10.2026, 00:43