«Ստացվում է՝ 070 կոդով անձնագիր ունեցող մի անձը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ ո՞չ»․ Անուշ Շահրամանյան

Փաստաբան Անուշ Շահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այն հարցին, թե ինչու են արցախցիներից Ծննդյան վկայականից զատ պահանջվում հավելյալ փաստաթղթեր (օրինակ՝ ծնողների ամուսնության, ամուսնալուծության, հայրության ճանաչման վկայականներ կամ միայնակ մոր տեղեկանք), Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պարզաբանում է, թե դա արվում է անձի՝ ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքը ստուգելու և կրկնակի քաղաքացիություն տրամադրելուց խուսափելու համար։
Մինչդեռ Արցախցիներին ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու և փախստականի վկայական տրամադրելու որոշման 2-րդ կետը հստակ սահմանում է, որ փախստականի վկայական չի տրվում այլ պետության, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց։ Այսինքն՝ ժամանակին բոլորիս փախստականի վկայական տրամադրելիս արդեն իսկ ստուգել են մեր քաղաքացիության հարցը, և այդ վկայականն ինքնին ապացույց է, որ մենք ՀՀ քաղաքացի չենք։ Ըստ այդմ, չափահաս անձից ծնողների հետ կապված այլ փաստաթղթեր ՊԵՏՔ ՉԷ ՊԱՀԱՆՋԵԼ․ առավել ևս, որ տեղահանման հետևանքով դրանք բացակայում են, իսկ վերականգնումը պահանջում է լրացուցիչ ժամանակ ու ռեսուրսներ։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ վարչարարություն իրականացնելիս վարչական մարմիններին արգելվում է միայն ձևական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որևէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են:
Այնինչ, տարբեր հանրային քննարկումների ժամանակ պաշտոնատար անձինք հայտարարում են՝ «ձեզնից ինչ է գնում, պահանջում են՝ հավելյալ թղթերը տարեք»։ Բայց իրենք չեն, որ ժամերով հերթ են կանգնում ՔԿԱԳ գրասենյակներում, ամիսներով սպասում քաղաքացիության հայտի նախնական քննության ավարտին, որից հետո ստիպված են լինում ևս մեկ փաստաթուղթ վերականգնել նոտարական կամ դատական կարգով՝ ծախսելով ժամանակ ու գումար։ Էլ չեմ ասում բնակարանային ծրագրից կամ եկամտահարկի վերադարձից օգտվելու հնարավորությունը կորցնելու ռիսկերի մասին։
Ինչ վերաբերում է «կրկնաքաղաքացիությանը», ապա դա ընդհանրապես անհասկանալի է․ էսպես թե էնպես մենք բոլորս մեզ ՀՀ քաղաքացի էինք համարում, և այս ողջ գործընթացն ըստ էության հենց կրկնաքաղաքացիության տրամադրում է։ Թե չէ ստացվում է՝ «այ այս մի 070 կոդով անձը ՀՀ քաղաքացի է, իսկ այն մյուս 070 կոդով անձը՝ նույն կոդով, ՀՀ քաղաքացի չէ, ուստի պիտի նախնիների բոլոր փաստաթղթերը պահանջենք, որ կողմնորոշվենք»։

«Ստացվում է՝ 070 կոդով անձնագիր ունեցող մի անձը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ ո՞չ»․ Անուշ Շահրամանյան
1721:30
Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ Մայամիում հանդիպելու պատրաստակամության մասին
10119:37
Հայկ Կոնջորյանի եղբորը Քննչական կոմիտե են կանչել
6819:06
Եմենի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել հուսիթների կողմից վերահսկվող տարածքներին
11318:42
«Անմարդկային պայմաններում հայտնաբերված Հակոբ Սարգսյանը հիվանդանոցում մահացել է»․ Լիա Սարգսյան
9817:42
«Տասնյակ աֆրիկացիներ հրավիրում են հայրենակիցներին մշտական բնակություն հաստատել ՀՀ-ում». Սամսոն Գրիգորյան (տեսանյութ)
7417:16
Բաքվում հավատարմագրված դիվանագետներն այցելել են Գանձասար. Հաջիևն այն նույնպես աղվանական է հռչակել
8717:00
«Հայաստանում պատերազմ բերող մի ուժ կա՝ ՔՊ-ն է». Իշխան Սաղաթելյան
7416:48