Անահիտ Ավանեսյանը՝ քաղաքացիների՝ կորոնավիրուսի դեմ երրորդ անգամ պատվաստվելու հավանականության մասին

Այսօր՝ կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադաձավ կորոնավիրուսի դեմ երրորդ անգամ պատվաստվելու հանգամանքին։
«Արդյոք նորից անհրաժե՞շտ է լինելու պատվաստումներ իրականացնել․ այս հարցը հիմա շատ ակտիվ քննարկում է ԱՀԿ-ն, HDA-ը ներկայումս ամփոփում է ինստիտուտների կողմից իրականացված հետազոտությունները, և ես կարծում եմ՝ առաջիկայում ավելի համապարփակ ձևով կպատասխանեն հարցին՝ անհրաժեշտ լինելու է ռեվակցինացիա՝ խթանիչ երրորդ դեղաչափ, թե ոչ»,- նշեց նախարարը։
Ավանեսյանը համարում է, որ երրորդ դեղաչափը ստանալու հավանականությունը բոլորովին չի նշանակում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պակաս արդյունավետություն։
«Նույն կարմրուկի պատվաստանյութը իրականացվում է ոչ թե կյանքում մեկ, այլ մի քանի անգամ․ դրանից կարմրուկի պատվաստանյութի արժեքը նվազո՞ւմ է՝ իհարկե ոչ։ 2007 թվականին Հայաստանն իրականացրեց կարմրուկի դեմ համընդհանուր պատվաստում, ինչի արդյունքում մենք վերջին տարիներին, ի տարբերություն մեր հարևան և ԵՄ երկրների, չունեցանք տեղական որևէ դեպք»,- նկատեց նախարարը։

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
56416.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
80513.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
94911.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
100209.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
98409.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
117106.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
121905.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
283404.11.2026, 23:31