«Եթե բժիշկները դեմ են պատվաստվելուն, ինչո՞ւ պետք է պարտադիր լինի բնակչության համար». Արթուր Թովմասյան

Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եկեք արձանագրենք մեկ փաստ. այսօր այցելեցի Երևան քաղաքի X բուժհաստատությունը՝ տեսակցելու ընկերոջս: Բժիշկների սենյակի կողքով անցնելուց լսվում էին վրդովված բուժանձնակազմի ձայները. իհարկե, քննարկվում էր պատվաստվել-չպատվաստվելը։ Բժիշկներից մեկը ասում էր, որ ՊՇՌ թեստի արժեքը դարձել է 5000-7000 դրամ, և համարյա ամբողջ հիվանդանոցի պերսոնալը գնալու է ամեն 15 օրը մեկ թեստ հանձնելու:
Ի՞նչ է դուրս գալիս. եթե բուժաշխատողները չեն ենթարկվում առողջապահության նախարարի հրամանին և չեն վստահում այդ պատվաստանյութերին, ինչո՞ւ պետք է վստահի հասարակ ժողովուրդը, ո՞վ կարող է ինձ պատասխանել:
Եվ վերոգրյալից ինձ մոտ հարցեր են ծագում.
1. Եթե բժիշկները դեմ են պատվաստվելուն, ինչո՞ւ պետք է պարտադիր լինի բնակչության այն հատվածի համար, ովքեր աշխատում են այլ ոլորտներում:
2. Եթե ՊՇՌ թեստը հնարավոր էր անել 5000-7000 դրամով, ինչո՞ւ մինչ օրս նույն թեստի համար ժողովրդից գանձվում է 15000-20000 դրամ»:

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
147Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
21620.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
30620.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
82819.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
42918.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
39418.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
84915.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
108713.08.2026, 13:12