Անահիտ Ավանեսյանը հանդիպել է հանրապետության բուժհաստատությունների տնօրենների հետ

Առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Հայաստանի առողջապահական համակարգի առաջիկա բարեփոխումները լայն քննարկման առարկա դարձնելու նպատակով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում հանրապետության բուժհաստատությունների տնօրենների հետ:
Ողջունելով ներկաներին՝ նախարարն ընդգծել է, որ կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված բարեփոխումների իրականացման համար ոլորտի փորձառու մասնագետների հետ քննարկումները չափազանց կարևոր են. «Կարծում եմ՝ ընթացիկ աշխատանքային քննարկումների և հարցերը ճիշտ ժամանակին վերհանելու միջոցով լուծումներ գտնելու մոտեցումը կօգնի մեզ առաջ շարժվելու. առանց դրա դժվար է պատկերացնել որևէ բարեփոխում»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:
Խոսելով առողջության համապարփակ ապահովագրության ներդրման մասին՝ Ավանեսյանը տեղեկացրել է, որ մեկ ամսվա ընթացքում հանրային քննարկման կներկայացվի առողջության ապահովագրության ամփոփված հայեցակարգը, որի ներդրումը համալիր գործընթաց է լինելու: Մասնավորապես՝ ֆինանսական միջոցների ծավալի մեծացումը կուղեկցվի առաջիկա տարիներին ապահովագրության տարբեր բաղադրիչների մասով ծավալուն բարեփոխումներով՝ էլեկտրոնային առողջապահության ներդրում, որակի չափանիշների սահամանում և դրանց շարունակական մոնիտորինգ, տեսչական մարմինների աշխատանքի վերանայում, լիցենզավորման և մասնագիտական զարգացման ինստիտուտի ներդրում և այլն:
«Ակնկալում եմ բոլորիդ աջակցությունը՝ մտքերի փոխանակման, առկա խնդիրների օբյեկտիվ գնահատականը մեզ փոխանցելու, համակարգի ճիշտ ներդրման գործիքներ մատնանշելու իմաստով»,-ասել է նախարարը:
Անահիտ Ավանեսյանը կարևորել է պետական միջոցների կենտրոնացմամբ՝ առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման միջոցով բուժհաստատությունների միջև ծանրաբեռնվածության ճիշտ բաշխումը: Այդ նպատակով առաջիկայում կապիտալ ծախսերի գերակա մասը կուղղվի մարզային պոլիկլինիկաների ամբողջական վերանորոգմանն ու վերազինմանը:
Նախարարն անդրադարձել է նաև պետպատվերի ծավալներին՝ նշելով, որ վերջին տարիներին օբյեկտիվ հիմքերով առողջապահության համակարգը աշխատել է գերծանրաբեռնված, սակայն պետպատվերի համար հատկացվող բյուջետային միջոցները չեն կրճատվել, հակառակը՝ աճել են, և այդ աճը շարունակական է լինելու:
Միաժամանակ, նախարարն ընդգծել է առկա և հատկացվելիք ռեսուրսներն ըստ հասցեական օգտագործելու անհրաժեշտությունը՝ արդյունավետության բարձրացման նկատառումներով:
Բուժհաստատությունների տնօրեններն իրենց աջակցությունն են հայտնել այդ բարեփոխումներին, հնչեցրել իրենց առաջարկները:
Հանդիպման վերջում Անահիտ Ավանեսյանը խոստացել է, որ բարեփոխումների տարբեր փուլերում նման հանդիպումները պարբերական բնույթ են կրելու»:

«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
121Երեկ, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
25612.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
43710.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
75107.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
74507.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
70007.09.2026, 09:24
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման պատճառները (լուսանկար)
95303.09.2026, 20:36
«ԻՀԱԿ-ում հնարավոր լրջագույն չարաշահումների վերաբերյալ ծավալուն դիմում է ներկայացվել»․ Անուշ Պողոսյան
80903.09.2026, 17:18