Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Կորոնավիրուսով վարակման 462 և մահվան 13 նոր դեպք

Կորոնավիրուսով վարակման 462 և մահվան 13 նոր դեպք
258
Երկուշաբթի, 27 սեպտեմբերի, 2021 թ., 11:12

Սեպտեմբերի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 259 007 դեպք, որոնցից 240 305-ն՝ առողջացած, 5264-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12235 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 693 823 թեստավորում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Այսպիսով՝ երեկ կատարվել է 5183 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 462 նոր դեպք: Ունենք 565 առողջացած, 13 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1203 է: